https://arm.sputniknews.ru/20230412/2-kvoghmic-mvot-1400-hajkakan-bernatar-e-spasum-kcvordy-larsum-steghtsvats-iravitshaki-masin-58048878.html
2 կողմից մոտ 1400 հայկական բեռնատար է սպասում. կցորդը` Լարսում ստեղծված իրավիճակի մասին
2 կողմից մոտ 1400 հայկական բեռնատար է սպասում. կցորդը` Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդը մեկնաբանել է ռուս–վրացականսահմանի անցակետի մոտ ստեղծված իրավիճակը, որը կապված է մաքսային մարմինների միասնական համակարգի... 12.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-12T15:47+0400
2023-04-12T15:47+0400
2023-04-12T15:51+0400
լարս
վերին լարս
բեռնատար
սահման
անցակետ
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
վահան հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1370/75/13707597_0:565:1512:1416_1920x0_80_0_0_fa9d7574717bbf9bfdec0c3059aa0a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետի մոտ, սահմանի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերում, շուրջ 1400 հայկական բեռնատար սպասում է երթևեկությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` մեկնաբանելով սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը։Ավելի վաղ պարզ է դարձել, որ խափանվել է մաքսային մարմինների միասնական համակարգի աշխատանքը։Նրա խոսքով` այս պահին վրացական կողմում ՀՀ սահմանից դուրս է եկել և դեռևս սահմանը չի հատել մոտ 700 հայկական բեռնատար, մոտ նույն քանակությամբ սպասող բեռնատար էլ կա հակառակ կողմում: Տարանցիկ պետհամարանիշերով ՌԴ մեկնող մոտ 500 մարդատար ավտոմեքենա ևս ՀՀ սահմանն անցել ու սպասում է ռուս–վրացական անցակետը հատելուն:Լարսի թողունակությունն ավելացել է 5 անգամ, բայց խնդիրներ կան. Պետդումայի ներկայացուցիչ
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1370/75/13707597_0:423:1512:1557_1920x0_80_0_0_b0cdc7693585f8eea6f533e046283756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար, սահման, անցակետ, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, վահան հակոբյան
լարս, վերին լարս, բեռնատար, սահման, անցակետ, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, վահան հակոբյան
2 կողմից մոտ 1400 հայկական բեռնատար է սպասում. կցորդը` Լարսում ստեղծված իրավիճակի մասին
15:47 12.04.2023 (Թարմացված է: 15:51 12.04.2023) ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդը մեկնաբանել է ռուս–վրացականսահմանի անցակետի մոտ ստեղծված իրավիճակը, որը կապված է մաքսային մարմինների միասնական համակարգի աշխատանքի խափանման հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետի մոտ, սահմանի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերում, շուրջ 1400 հայկական բեռնատար սպասում է երթևեկությանը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` մեկնաբանելով սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ պարզ է դարձել, որ խափանվել է մաքսային մարմինների միասնական համակարգի աշխատանքը։
«Ապրիլի 10-ին խափանվել է ռուսական մաքսային ծառայության էլեկտրոնային համակարգը։ Այդ պատճառով անհնարին է դարձել էլեկտրոնային համակարգում բեռների ձևակերպումը»,– ասաց կցորդը:
Նրա խոսքով` այս պահին վրացական կողմում ՀՀ սահմանից դուրս է եկել և դեռևս սահմանը չի հատել մոտ 700 հայկական բեռնատար, մոտ նույն քանակությամբ սպասող բեռնատար էլ կա հակառակ կողմում: Տարանցիկ պետհամարանիշերով ՌԴ մեկնող մոտ 500 մարդատար ավտոմեքենա ևս ՀՀ սահմանն անցել ու սպասում է ռուս–վրացական անցակետը հատելուն: