https://arm.sputniknews.ru/20230411/mez-mer-tghanern-en-petq-gerineri-harazatnery-pakel-en-gjumri-bavra-tshanaparhy-57975848.html
Մեզ մեր տղաներն են պետք. գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը
Մեզ մեր տղաներն են պետք. գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը
Sputnik Արմենիա
Հարազատները հայտարարել են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T11:52+0400
2023-04-11T11:52+0400
2023-04-11T11:56+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
խծաբերդ
բողոքի ակցիա
բավրա
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25770066_0:0:1000:563_1920x0_80_0_0_8d04d5e7bb733941753fc9b17491bd17.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը, հայտնում է «Առավոտը»։Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:
խծաբերդ
բավրա
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25770066_183:0:934:563_1920x0_80_0_0_c17d1174a4fe08223ba77a23eb57de9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ գերիներ, անհետ կորածներ, խծաբերդ, բողոքի ակցիա, բավրա, գյումրի
հայ գերիներ, անհետ կորածներ, խծաբերդ, բողոքի ակցիա, բավրա, գյումրի
Մեզ մեր տղաներն են պետք. գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը
11:52 11.04.2023 (Թարմացված է: 11:56 11.04.2023) Հարազատները հայտարարել են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը, հայտնում է
«Առավոտը»։
Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։
«Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո’չ կառավարության անդամների, ո’չ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։ Մեզ մեր տղաներն են պետք` ողջ, առողջ։ «Կարմիր խաչի» միջոցով հեռախոսակապ ունենք հետները, բայց 30 տարեկանը 40-50 տարեկան է երևում, այլևս սպասելու տեղ չունենք»,– ասացին բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատները։
Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։
Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում էին, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին: