https://arm.sputniknews.ru/20230411/iravitshaky-gjumribavra-mijpetakan-tshanaparhin-gerineri-harazatnerin-hamvozum-en-bacel-ajn-57980064.html
Իրավիճակը Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհին. գերիների հարազատներին համոզում են բացել այն
Իրավիճակը Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհին. գերիների հարազատներին համոզում են բացել այն
Sputnik Արմենիա
Գերիների հարազատների մոտ են գնացել տեղական իշխանության և ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներ։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T13:19+0400
2023-04-11T13:19+0400
2023-04-11T13:23+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
շիրակի մարզ
բավրա
ճանապարհ
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57980160_70:0:1119:590_1920x0_80_0_0_f53147c783769f179ce18e58240c5340.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներին համոզում են բացել ճանապարհը։ Տեղեկությունը Շիրակի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Ավելի վաղ հայտել էինք, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս է` գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում են, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին:Հին Թաղերից և Խծաբերդից գերեվարված 62 շիրակցիներից 30-ը գերության մեջ են. ՔԿ
շիրակի մարզ
բավրա
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0b/57980160_201:0:988:590_1920x0_80_0_0_d7368f3564ab541f16618f75e8fb0542.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, շիրակի մարզ, բավրա, ճանապարհ, գյումրի
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, շիրակի մարզ, բավրա, ճանապարհ, գյումրի
Իրավիճակը Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհին. գերիների հարազատներին համոզում են բացել այն
13:19 11.04.2023 (Թարմացված է: 13:23 11.04.2023) Գերիների հարազատների մոտ են գնացել տեղական իշխանության և ոստիկանության մարզային վարչության աշխատակիցներ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Գյումրի–Բավրա միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներին համոզում են բացել ճանապարհը։ Տեղեկությունը Շիրակի մարզից հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ հայտել էինք, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս է` գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։
«Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանն այս պահին փորձում են համոզել գերիների հարազատներին բացել ճանապարհը»,–նշում է մեր թղթակիցը։
Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում գերեվարված 62 պահեստազորայիններից մի մասը հայրենիք են վերադարձվել։ Գերիների հարազատները քանիցս բողոքի ակցիաներ են արել տարբեր գերատեսչությունների մոտ. նրանք պահանջում են, որ իրավասու որևէ մեկը պատասխանի` ինչո՞ւ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց իրենց երեխաները գերեվարվեցին: