https://arm.sputniknews.ru/20230411/hro-i-zintsarajvoghnery-varzhakan-odajin-mart-en-anckacrel-ev-vochnchacrel--hakarakvordi-ats-nery-57970357.html
ՀՌՕ-ի զինծառայողները վարժական օդային մարտ են անցկացրել և ոչնչացրել «հակառակորդի» ԱԹՍ-ները
ՀՌՕ-ի զինծառայողները վարժական օդային մարտ են անցկացրել և ոչնչացրել «հակառակորդի» ԱԹՍ-ները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ մասնագետները կատարել են սահմանների, դիրքերի ու շրջանների ամրաշինական սարքավորումներ, հրամանատարական կետերի կահավորում՝ ՀՌՕ-ի ռուսական ռազմակայանի... 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T09:30+0400
2023-04-11T09:30+0400
2023-04-11T09:57+0400
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
անօդաչու թռչող սարք (աթս)
հետախույզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57426049_0:206:1280:926_1920x0_80_0_0_c41108a3b61807270a33e3f25d666b7a.jpg
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները օդային մարտի ընթացքում խոցել են պայմանական հակառակորդի թիրախները, ոչնչացրել ԱԹՍ-ի թիրախները և հատուկ հանձնարարություններ կատարել ուսուցման ձմեռային շրջանի ստուգողական ստուգման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը:Ուսումնամարտական թռիչքներին ներգրավվել են ռուսական ռազմակայանի ավելի քան 130 զինծառայող, գործի են դրվել շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:ՀՌՕ ստորաբաժանումները հատուկ առաջադրանքներ են կատարել ՀայաստանումՀայաստանում ՀՌՕ ռազմակայանի ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնագետները Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում կատարել են մի շարք հատուկ առաջադրանքներ, այդ թվում՝ զորքերի ապահովման ուղղությամբ:Բարձրլեռնային զորավարժարանում ՌԷՊ մասնագետները տեղակայել են ռադիոընդունման կայաններ ու մշակել պայմանական հակառակորդի կապի համակարգերի խախտմանն ուղղված գործողություններ, կատարել են պայմանական հակառակորդի հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ների հայտնաբերման խնդիրները:Ռուսական ռազմակայանի անձնակազմը վարժանքներ է անցկացնում ԱլագյազումՀՌՕ զենիթահրթիռային ստորաբաժանման անձնակազմը բոլոր տեսակի զինատեսակներից ոչնչացրել է պայմանական հակառակորդի ցածր թռչող անօդաչու թռչող թիրախներին նմանվող թիրախները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57426049_0:0:1280:960_1920x0_80_0_0_87e994e29b050017546a0f8b1dc16baf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային ռազմական օկրուգ (հռօ), անօդաչու թռչող սարք (աթս), հետախույզ
հարավային ռազմական օկրուգ (հռօ), անօդաչու թռչող սարք (աթս), հետախույզ
ՀՌՕ-ի զինծառայողները վարժական օդային մարտ են անցկացրել և ոչնչացրել «հակառակորդի» ԱԹՍ-ները
09:30 11.04.2023 (Թարմացված է: 09:57 11.04.2023) Ավելի վաղ մասնագետները կատարել են սահմանների, դիրքերի ու շրջանների ամրաշինական սարքավորումներ, հրամանատարական կետերի կահավորում՝ ՀՌՕ-ի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների առաջադրանքների կատարման համար ստուգման շրջանակում:
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները օդային մարտի ընթացքում խոցել են պայմանական հակառակորդի թիրախները, ոչնչացրել ԱԹՍ-ի թիրախները և հատուկ հանձնարարություններ կատարել ուսուցման ձմեռային շրջանի ստուգողական ստուգման շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը:
ՄիԳ-29 կործանիչների օդաչուներն ուսումնամարտական թռիչքների ընթացքում կատարել են օդային մարտ վարելու հնարքներ, օդաչուների և անօդաչու սարքերի որսումև խոցում, ինչպես նաև պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից խուսափում:
Ուսումնամարտական թռիչքներին ներգրավվել են ռուսական ռազմակայանի ավելի քան 130 զինծառայող, գործի են դրվել շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի ինժեներական զորքերի ստորաբաժանումների մասնագետները Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում կատարել են մի շարք հատուկ առաջադրանքներ, այդ թվում՝ զորքերի ապահովման ուղղությամբ:
ՀՌՕ ռազմակայանի հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների զինծառայողներն էլ ճնշել ու ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական և հարվածային ԱԹՍ–ները:
Բարձրլեռնային զորավարժարանում ՌԷՊ մասնագետները տեղակայել են ռադիոընդունման կայաններ ու մշակել պայմանական հակառակորդի կապի համակարգերի խախտմանն ուղղված գործողություններ, կատարել են պայմանական հակառակորդի հետախուզական ու հարվածային ԱԹՍ-ների հայտնաբերման խնդիրները:
ՀՌՕ զենիթահրթիռային ստորաբաժանման անձնակազմը բոլոր տեսակի զինատեսակներից ոչնչացրել է պայմանական հակառակորդի ցածր թռչող անօդաչու թռչող թիրախներին նմանվող թիրախները: