https://arm.sputniknews.ru/20230411/hhn-hraparakel-e-adrbejanakan-sadranqi-hetevanqvov-zvohvats-zintsarajvoghneri-anunnery-58017357.html
ՀՀ ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՀՀ ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Sputnik Արմենիա
Զինծառայողներից երկուսը 24 տարեկան են։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T22:53+0400
2023-04-11T22:53+0400
2023-04-12T01:16+0400
հայաստան
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663512_0:83:1600:983_1920x0_80_0_0_db7735c790df9c29926551af67bcc8e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663512_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b3ffac2428611a0332fc5bdfea546c28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան
հայաստան, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան
ՀՀ ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
22:53 11.04.2023 (Թարմացված է: 01:16 12.04.2023) Զինծառայողներից երկուսը 24 տարեկան են։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները։
«ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհվել են զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999 թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989 թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997 թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994 թ.)»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում,
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: