00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Ռուբեն Ռուբինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ թուրքական կողմը նույնպես պատրաստվում է սահմանը բացելուն։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետի կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որպեսզի ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,–ասաց նա։
Ռուբինյանի խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Համենայն դեպս, չի հնչել պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ։
«Ագռավի բույնը» Թուրքիայի հետ սահմանին. ինչ տեսք ունի Մարգարայի նախկին մաքսատունը
Նա հավելեց, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։
Խոսելով Անի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքից` Ռուբինյանը նշեց, որ այդ առումով դեռ որևէ գործնական շարժ չկա։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։
Ավելի վաղ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ 2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։
«Մեր կարծիքը հաշվի չեն առնելու». Մարգարայի բնակիչները` Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին
Լրահոս
0