00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը շատ մեծ է. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

© Photo : official site of the Prime Minister of RAՆորա Արիսյան
Նորա Արիսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Նորա Արիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նորա Արիսյանը կոչ արեց Հայաստանի կառավարությանը միանալ Սիրիայում երկրաշարժից հետո ընթացող վերականգնման աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը շատ մեծ է, և հիմա առաջին խնդիրը մարդկանց կացարաններով ապահովելն է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ–ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը։
«Առանց տան մնացածների և տուժածների հստակ թիվ չունենք, սակայն տուժածների թիվն էլ շատ-շատ է։ Այս պահին վերականգնման աշխատանքներ են իրականացվում, և կոչ կանեմ ՀՀ-ին նույնպես միանալ այդ աշխատանքներին»,–ասաց Արիսյանը։
Սիրիայի ներկայացուցիչներին չեն կանչել Բրյուսել երկրաշարժից տուժածների աջակցման համաժողովին
Դեսպանը հավելեց, որ պատերազմից հետո շուրջ 20 000 սիրիահայեր տեղափոխվեցին ՀՀ, որոնց կեսը, ցավոք, մնաց Հայաստանում։
Նրա խոսքով` Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղարկած օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե ցավը, թե ուրախությունը։
«Երկու երկրների համագործակցությունը բավական լայնաշերտ է։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որպեսզի Դամասկոսում երկու երկրների միջկառավարական համաժողով տեղի ունենա։ Առայժմ հստակ ժամկետներ չկան, քանի որ երկրաշարժից հետո Սիրիայի առաջնահերթությունները փոխվել են, միաժամանակ, Սիրիայում հարգանքով են մոտենում ՀՀ–ում քաղաքական, հետպատերազմյա իրավիճակին»,–ասաց դեսպանը։
Արիսյանը հայտնեց, որ երկրաշարժից հետո չնայած Արևմուտքը հայտարարեց, որ Սիրիայի դեմ պատժամիջոցները պետք է վերացնեն, և հումանիտար օգնություն ցուցաբերելու քայլեր արվեն, սակայն այդ ամենը մանիպուլյացիա է։ Նա վստահեցնում է, որ Արևմուտքն այդպես էլ մեծ քայլեր չձեռնարկեց և ծանր պատժամիջոցները չհանեց, ինչն անդրադարձավ տեղաբնակների սոցիալական վիճակի վրա։
Հարցին, թե Սիրիայի կառավարությունն արդյո՞ք արձագանքել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին` Արիսյանը պատասխանեց, որ նման հայտարարություն չի եղել։ Սակայն Սիրիայի կառավարությունը հիմնվում է Հայաստան-Սիրիա հարաբերությունների բարեկամական ընթացքի վրա և կողմ է, որ երկրները հարգեն իրար ինքնիշխան տարածքներն ու խաղաղ ապրեն։
Հիշեցնենք, որ Սիրիայի ավերիչ երկրաշարժից հետո Նորա Արիսյանը հարցազրույց էր տվել Sputnik Արմենիային` ասելով, որ երկրաշարժից հետո այ ժողովուրդն իսկապես շատ է օգնել Սրիային։ Նրա խոսքով` առաջին օրերին անհատներ են եկել, տարեցներ իրենց թոռնիկների հետ ու իրենց թոշակների մի մասը հատկացրել են օգնության համար։ Ոմանք էլ տաք շորեր էին բերել, որպեսզի ուղարկվի Սիրիա` անտուն մնացած անձանց։ Հայաստանը նաև մեծ մասշտաբով մարդասիրական օգնություն է փոխանցել։
Լրահոս
0