00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո՛, սխալվել եմ, ԱԺ–ում ավելի փոքր թիվ եմ նշել». Վարդապետյանը` Խաչատուրովի գործի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2023
Աննա Վարդապետյան
Բաժանորդագրվել
Աննա Վարդապետյանի խոսքով` Գրիգորի Խաչատուրովին վերագրվող մեղադրանքը ներկայացնելիս զորամասի տարածքը գրավադրելու հարցով ավելի փոքր թիվ է նշել` մարդասիրության հանգամանքը հաշվի առնելով։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սխալվել է, երբ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեպքի մասին խոսելիս ասել է, թե զորամասի հողը 18 մլն դրամով է գրավադրել։ Վարդապետյանն այս մասին հայտարարեց ԱԺ–ում` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
Աբրահամյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ դատախազն ԱԺ–ում ասել էր, թե Խաչատուրովը զորամասը վերածել է գումարի, գրավադրման արդյունքում 18 մլն դրամ ստացել, և տվյալ անշարժ գույքը դեռ գտնվում է գրավի տակ։ Սակայն, ըստ Աբրահամյանի, փաստաբանների փաստաթղթերից պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Երբ խոսում էի 18 միլիոնի մասին, կադաստրային արժեքը նկատի ունեի. այդ պահին դեռ ստացված չէր փորձաքննության եզրակացությունը։ Այդ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և պատճառված վնասը, այսինքն` գույքի իրական արժեքը, որը մեղսագրվել է տվյալ անձին, ոչ թե 18 մլն դրամ է, այլ 100։ Այո՛, սխալվել եմ` ավելի փոքր թիվ եմ նշել` այդ պահին նաև մարդասիրության հանգամանքը հաշվի առնելով»,–ասաց դատախազը։
Ինչ վերաբերում է զորամասը գրավադրված լինել-չլինելու հարցին, ապա Վարդապետյանը նշեց, որ բանկային գաղտնիքի վերաբերյալ տվյալները ստացել են Գրիգորի Խաչատուրովին կարգավիճակ տալուց հետո։ Այսինքն` երբ ԱԺ–ում միջնորդություն է ներկայացնելիս եղել Խաչատուրովի մասին, հասանելի չի եղել ինֆորմացիան` գույքը գրավի տակ է, թե ոչ։ Վարդապետյանը հավելեց` այդ գույքն արգելադրված է։
Սեյրան Օհանյանին, Գրիգորի Խաչատուրովին և ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Նշենք, որ Խաչատուրովի մեղադրանքը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում է։
Լրահոս
0