https://arm.sputniknews.ru/20230411/47amja-tghamardy-erevanum-danakaharel-e-28amja-hamagjughacun-57987041.html
47–ամյա տղամարդը Երևանում դանակահարել է 28–ամյա համագյուղացուն
47–ամյա տղամարդը Երևանում դանակահարել է 28–ամյա համագյուղացուն
Sputnik Արմենիա
47-ամյա տղամարդը խոստովանել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցում վարձակալած տանը` վեճի ժամանակ։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T14:57+0400
2023-04-11T14:57+0400
2023-04-11T15:02+0400
դանակահարություն
երևան
երիտասարդ
գյուղացի
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820393_0:93:1600:993_1920x0_80_0_0_47d3ad6b2b46d32520dfec3c1b1f5301.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Երևանում 47–ամյա տղամարդը դանակահարել է 28-ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ապրիլի 9-ին` ժամը 22.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 28-ամյա մի բնակիչ:Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժած երիտասարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:Անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք և դանակահարություն է եղել Դսեղ գյուղումՄաշտոցի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, սակայն, 47-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և խոստովանել, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում վարձակալած տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել 28-ամյա համագյուղացուն:Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/13/52820393_176:0:1600:1068_1920x0_80_0_0_0838dd8b852f92f8052f71f6410502ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, երևան, երիտասարդ, գյուղացի, տղամարդ
դանակահարություն, երևան, երիտասարդ, գյուղացի, տղամարդ
47–ամյա տղամարդը Երևանում դանակահարել է 28–ամյա համագյուղացուն
14:57 11.04.2023 (Թարմացված է: 15:02 11.04.2023) 47-ամյա տղամարդը խոստովանել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցում վարձակալած տանը` վեճի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Երևանում 47–ամյա տղամարդը դանակահարել է 28-ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապրիլի 9-ին` ժամը 22.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 28-ամյա մի բնակիչ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժած երիտասարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Մաշտոցի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում, սակայն, 47-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և խոստովանել, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում վարձակալած տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել 28-ամյա համագյուղացուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: