https://arm.sputniknews.ru/20230411/3-zvoh-ev-viravvorner-teghum-viravvorneri-tvum-e-kvorpusi-hramanatar-armen-gjvozaljany-58004735.html
3 զոհ և վիրավորներ Տեղում. վիրավորների թվում է կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
3 զոհ և վիրավորներ Տեղում. վիրավորների թվում է կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
Sputnik Արմենիա
Նշվում է, որ հայկական կողմի զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ դեռևս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։ 11.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-11T17:35+0400
2023-04-11T17:35+0400
2023-04-11T17:37+0400
տեղ
սյունիք
զոհ
վիրավոր
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/2002/17/20021705_0:0:1001:563_1920x0_80_0_0_ce43681ff5ee4f3a7f0b5c292f00c58a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով երեք զոհ և բազմաթիվ վիրավորներ ունի, գրում է «Հրապարակ» թերթը։Նշվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռևս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 16:00-ի սահմաններում կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
տեղ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2002/17/20021705_2:0:991:742_1920x0_80_0_0_00bb81f033e90467172a84b1ffab665e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղ, սյունիք, զոհ, վիրավոր, ադրբեջան
տեղ, սյունիք, զոհ, վիրավոր, ադրբեջան
3 զոհ և վիրավորներ Տեղում. վիրավորների թվում է կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
17:35 11.04.2023 (Թարմացված է: 17:37 11.04.2023) Նշվում է, որ հայկական կողմի զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ դեռևս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով երեք զոհ և բազմաթիվ վիրավորներ ունի, գրում է «
Հրապարակ» թերթը։
«Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են»,–գրել է լրատվամիջոցը։
Նշվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռևս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 16:00-ի սահմաններում կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին
հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին
հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։