00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սյունիքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինՍյունիքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սյունիքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Սյունիքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Բաժանորդագրվել
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Սյունիքի Շինուհայր գյուղում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։
Արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը, հատակի և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից։
Արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել, սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում։
Սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ, անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:
Ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Սյունիքում հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Լրահոս
0