00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացիների բողոքները տեղ են հասել. պոլիկլինիկաները գուցե 2 ժամ ավելի աշխատեն

Պոլիկլինիկա - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Պոլիկլինիկա
Բաժանորդագրվել
Առողջապահության փոխնախարարը հայտնում է, որ այդ առումով բուժաշխատողների շրջանում փոքր-ինչ անհանգստություն է եղել` արդյոք բոլորը պետք է այդ գրաֆիկով աշխատեն, թե ոչ։ Ջումայանը վստահեցնում է` ժամային գրաֆիկի փոփոխությունը ոչ բոլորին է վերաբերելու։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Առողջության առաջնային պահպանման օղակում կատարվող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդլայնել աշխատանքային ժամերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը` անդրադառնալով այն հարցին, որ հատկապես աշխատող քաղաքացիները բողոքել են պոլիկլինիկաների աշխատանքային ժամերից։
Ներկայում Երևանում, Գյումրիում, Վանաձորում առկա առողջության առաջնային պահպանման օղակներն աշխատում են ժամը 09։00-18։00–ն։
«Մեզ դիմել են քաղաքացիներ և ասել են, որ այդ գրաֆիկի պարագայում, իրենք չեն կարողանում գնալ, զննում անցնել, խորհրդատվություն ստանալ և մի շարք այլ հարցերով դիմել իրենց բժիշկներին։ Այս դեպքում մենք պլանավորում ենք ժամերն ընդլայնել` 08։00-19։00–ը»,– ասաց Ջումայանը։
Նա շեշտեց, որ բուժաշխատողների շրջանում այդ մասով փոքր–ինչ անհանգստություն է եղել` արդյոք բոլորը պետք է այդ գրաֆիկով աշխատեն, թե ոչ։ Առողջապահության փոխնախարարը վստահեցրեց` բոլորն այդպես չեն աշխատելու։
Ներկայիս կարգավորումներով պոլիկլինիկաների բժիշկների համար շաբաթական նախատեսված է 33 աշխատանքային ժամ, և դրանք կարող են սահմանվել 5-6 օրվա ընթացքում։ Այսօր նրանք աշխատում են օրական 6 ժամ 36 րոպե։ Պոլիկլինիկայում 4.5 ժամ ընդունելություն է կատարվում, դրանից զատ, եթե լինում են տնային կանչեր, ապա գնում են պացիենտների մոտ և դրանով ավարտում աշխատանքը։ Այսինքն` 09։00-13։30 և 13։30-18։00։
«Այժմ առաջարկում ենք, որպեսզի բժշկի ընդունելությունը լինի ժամը 09։00-ից մինչև 13։30 և 13։30-19։00–ն։ Ժամը 08։00-ից կաշխատի լաբորատոր բաժանմունքը, որտեղ կլինի 1-2 բուժքույր` ըստ պոլիկլինիկայում գրանցված պացիենտների քանակի։ Եթե ես` որպես աշխատող, ժամը 18։00-ից դիմեմ իմ բժշկին և նա համարի, որ պետք է հետազոտություն անցնեմ, առավոտյան ժամը 08։00-ից սկսած կկարողանամ գրանցվել հետազոտությունների համար և հանձնել համապատասխան անալիզները։ Ժամը 19։00-ին էլ կկարողանամ ստանալ դրանց պատասխանները»,– ընդգծեց Ջումայանը։
Նախատեսվում է նաև կանչ գրանցելու ուղղությամբ որոշակի փոփոխություններ անել` խստացնել դրանք, քանի որ, փոխնախարարի խոսքով, դեպքեր են լինում, երբ երիտասարդ պացիենտն անգամ 37.5 ջերմության պարագայում տուն կանչ է գրանցում։ Ջումայանը վստահ է` այդ պարագայում ավելի ճիշտ կլինի, որպեսզի պացիենտն ինքը գնա պոլիկլինիկա և ստանալ համապատասխան խորհրդատվությունը։ Այս ամենը չի վերաբերի քրոնիկ հիվանդներին կամ անկողնային պացիենտներին։
Նա շեշտեց, որ հանդիպումներ են ունեցել Գյումրիի, Վանաձորի և Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ, իսկ այս կամ մյուս շաբաթ էլ կհանդիպեն նաև բուժաշխատողների հետ, որպեսզի ամեն ինչ մանրամասն ներկայացնեն։
Առողջապահության նախարարությունը պլանավորում է պոլիկլինիկաներում նաև նեղ մասնագետների (սրտաբան, նյարդաբան և այլն) հերթապահություն իրականացնել մինչև 19։00, գոնե շաբաթական 1 օր։
Լրահոս
0