https://arm.sputniknews.ru/20230410/inch-cucmunq-en-tvel-patgamavvornery-sahakjanvardanjan-mijadepi-arnchutjamb-manramasner-57946771.html
Ինչ ցուցմունք են տվել պատգամավորները Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ. մանրամասներ
Ինչ ցուցմունք են տվել պատգամավորները Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ. մանրամասներ
Sputnik Արմենիա
Վլադիմիր Վարդանյանը պնդել է, որ Մհեր Սահակյանն իրեն հարվածել է ինչ–որ առարկայով, սակայն դեպքի մասնակից մյուս վկաները, ինչպես նաև դատաբժշկական փորձագետը, հերքել... 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T17:13+0400
2023-04-10T17:13+0400
2023-04-10T17:13+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
ցուցմունք
մհեր սահակյան
վլադիմիր վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789183_0:74:1600:975_1920x0_80_0_0_5957995df53fa948d75a14f8956b5d5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայտնի է, թե ինչ ցուցմունքներ են տվել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և անդամ Մհեր Սահակյանի միջադեպի առնչությամբ։ Դրանցից պարզ է դառնում, որ Սահակյանը որևէ առարկայով չի հարվածել Վարդանյանին։Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկվի։Ըստ ցուցմունքների` Եղիշե Կիրակոսյանը, որը որպես կառավարության ներկայացուցիչ է ներկա եղել նիստին, ասել է, որ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել բոլորին։ Այդ ժամանակ էլ Մհեր Սահակյանը կանգնել է և բղավել` ձեռքը պարզելով Վարդանյանի ուղղությամբ և աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին։ Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, որ Մինասյանը շեղվել է քննարկվող թեմայից` խոսելով ՀՀ «կորսված հողերի» թեմայից, ինչի հետևանքով պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել։ Դրանից հետո ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտեցնել պատգամավորներին։ Ի պատասխան, ըստ Վարդանյանի, Մհեր Սահակյանն էլ ասել է, թե չգոռա իրենց վրա, ինչին Վարդանյանն արձագանքել է, թե չի գոռում։«Այնուհետև Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել իրեն և առանց խոսելու աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին»,–ասված է Վարդանյանի ցուցմունքում։Ի դեպ, վկաներ ՔԿ–ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վիգեն Խաչատրյանը պնդել են, որ Սահակյանը ձեռքով է հարվածել Սահակյանին, իսկ Արփինե Դավոյանի ցուցմունքում ուղղակի ասված է, որ Սահակյանը հարվածել է Վարդանյանին։ Իսկ դեպքի մանրամասները նկարագրված են նույն հերթականությամբ։Աշխատանքից ուշացել էի, վազել եմ միջանցքով, այդ կադրերն են օգտագործել. Մհեր ՍահակյանԻ դեպ, ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները տարբերվում են իշխանականների տված ցուցմունքներից։ Օրինակ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ նիստի ընթացքում Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան Սահակյանը դիտողություն է արել` առաջարկելով չգոռգոռալ։ Իսկ հետո Վարդանյանը ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի։ Նույն պահանջն ու պատասխանը կրկին հնչելուց հետո Վարդանյանը մոտեցել է Սահակյանին, իսկ վերջինս, տեսնելով իրեն մոտեցող Սահակյանին, ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է։Դեպքերի նույն հաջորդականության մասին է նաև ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի և հենց Մհեր Սահակյանի ցուցմունքը։ Վերջինս հավելել է, որ բնազդաբար, ինքնապաշտպանության նպատակով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին և անմիջապես դուրս եկել սենյակից, որ միջադեպը չշարունակվի։Հավելենք, որ դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանի ցուցմունքի համաձայն էլ` Վարդանյանի վնասվածքը չէր կարող առաջանալ Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված կոտրված մկրատի մասով։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, վնասվածքը կլիներ ծակած վերքի տեսքով։Վերջում ասվում է նաև, որ վկաներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը և վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել։Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:Ազգային ժողովում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28789183_168:0:1591:1067_1920x0_80_0_0_0804fd7c0eae130444a39e226cdbe472.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, ցուցմունք, մհեր սահակյան, վլադիմիր վարդանյան
հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, ցուցմունք, մհեր սահակյան, վլադիմիր վարդանյան
Ինչ ցուցմունք են տվել պատգամավորները Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ. մանրամասներ
Վլադիմիր Վարդանյանը պնդել է, որ Մհեր Սահակյանն իրեն հարվածել է ինչ–որ առարկայով, սակայն դեպքի մասնակից մյուս վկաները, ինչպես նաև դատաբժշկական փորձագետը, հերքել են դա։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայտնի է, թե ինչ ցուցմունքներ են տվել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և անդամ Մհեր Սահակյանի միջադեպի առնչությամբ։ Դրանցից պարզ է դառնում, որ Սահակյանը որևէ առարկայով չի հարվածել Վարդանյանին։
Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
միջնորդություն է ներկայացրել Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկվի։
Ըստ ցուցմունքների` Եղիշե Կիրակոսյանը, որը որպես կառավարության ներկայացուցիչ է ներկա եղել նիստին, ասել է, որ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել բոլորին։ Այդ ժամանակ էլ Մհեր Սահակյանը կանգնել է և բղավել` ձեռքը պարզելով Վարդանյանի ուղղությամբ և աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին։
«Վարդանյանը հարվածից կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին, որից հետո Սահակյանը հեռացել է»,–ասել է Կիրակոսյանը։
Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, որ Մինասյանը շեղվել է քննարկվող թեմայից` խոսելով ՀՀ «կորսված հողերի» թեմայից, ինչի հետևանքով պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել։ Դրանից հետո ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտեցնել պատգամավորներին։ Ի պատասխան, ըստ Վարդանյանի, Մհեր Սահակյանն էլ ասել է, թե չգոռա իրենց վրա, ինչին Վարդանյանն արձագանքել է, թե չի գոռում։
«Այնուհետև Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել իրեն և առանց խոսելու աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին»,–ասված է Վարդանյանի ցուցմունքում։
Ի դեպ, վկաներ ՔԿ–ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վիգեն Խաչատրյանը պնդել են, որ Սահակյանը ձեռքով է հարվածել Սահակյանին, իսկ Արփինե Դավոյանի ցուցմունքում ուղղակի ասված է, որ Սահակյանը հարվածել է Վարդանյանին։ Իսկ դեպքի մանրամասները նկարագրված են նույն հերթականությամբ։
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները տարբերվում են իշխանականների տված ցուցմունքներից։ Օրինակ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ նիստի ընթացքում Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան Սահակյանը դիտողություն է արել` առաջարկելով չգոռգոռալ։ Իսկ հետո Վարդանյանը ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի։ Նույն պահանջն ու պատասխանը կրկին հնչելուց հետո Վարդանյանը մոտեցել է Սահակյանին, իսկ վերջինս, տեսնելով իրեն մոտեցող Սահակյանին, ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է։
Դեպքերի նույն հաջորդականության մասին է նաև ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի և հենց Մհեր Սահակյանի ցուցմունքը։ Վերջինս հավելել է, որ բնազդաբար, ինքնապաշտպանության նպատակով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին և անմիջապես դուրս եկել սենյակից, որ միջադեպը չշարունակվի։
Հավելենք, որ դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանի ցուցմունքի համաձայն էլ` Վարդանյանի վնասվածքը չէր կարող առաջանալ Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված կոտրված մկրատի մասով։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, վնասվածքը կլիներ ծակած վերքի տեսքով։
Ինչ վերաբերում է մկրատին, ապա «Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանն էլ պնդել է` Սահակյանն աշխատասենյակում, երբ պատմելիս է եղել միջադեպի մասին, սեղանի վրայից վերցրել է մկրատը և զայրույթից ջարդել է այն` վնասելով մատը։
Վերջում ասվում է նաև, որ վկաներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը և վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել։
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: