00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ անվտանգությանը մանրադրամ է դարձել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև. Աշոտյանը՝ դիտորդների մասին

© Photo : Twitter / Vahagn KhachaturyanԵՄ առաքելության ավտոմեքենաները Հայաստանում
ԵՄ առաքելության ավտոմեքենաները Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Բաժանորդագրվել
Արմեն Աշոտյանի խոսքով` Politico պարբերականում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հոդվածը պետք է վերլուծել բոլոր ասպեկտներից։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկության և այլ բաների մասին տեղեկությունները Ադրբեջանին փոխանցելը տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային հայտարարություն է, որը պետք է մանրամասն վերլուծել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Եվրոպական հեղինակավոր Politico պարբերականում տեղ գտած Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հոդվածը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Politico պարբերականը գրել է` Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչպես նաև Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, կարող են վտանգել գազի արտահանումը կրկնապատկելու մասին համաձայնագիրը։
ԵՄ դիվանագիտական ծառայության անանուն բարձրաստիճան պաշտոնյան թերթին հայտնել էր, որ իրենք Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեին։ Իրենք պարեկության և այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին, քանի որ չեն ուզում խնդիրներ ունենալ։
Աշոտյանի խոսքով` եթե դա արվում է որպես Ադրբեջանի հանդեպ բարի կամքի դրսևորում, ապա զարհուրելի է Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանցման հաշվին Ադրբեջանի բարյացակամ վերաբերմունքը ձեռք բերելը:
«ԵՄ-ին չի հաջողվել Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդել առավել համագործակցային դաշտ՝ ունենալով բազմաթիվ այլ լծակներ, և եթե մանրադրամ է դառնում Հայաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկատվության փոխանցումը, ապա ցանկացած նորմալ իշխանության դեպքում ակնկալվում էր առաքելության գործունեության հանդեպ կտրուկ գնահատականներ»,–գրել է Աշոտյանը։
Նա ընդգծել է, որ եթե ինֆորմացիան փոխանցվում է մինչև դիտորդների այս կամ այն սահմանային հատվածի դիտարկումը, ապա քանի՞ կոպեկ արժի այդ դիտարկումը, եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու և ակնհայտորեն այդ հատվածում որևէ սադրանքի կամ դիտորդների գրանցմանն արժանի գործուղության չի դիմելու:
«Եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի զինված ուժերին վերաբերող ինֆորմացիա»,–գրել է նա։
ԵՄ առաքելության տեղակայումը խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք է. Միրզոյան
Նա հիշեցրել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ-ի արդյունքների մասին զեկույցի՝ մարտի 24-ի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին, հայտարարել էր, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:
«Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեքմատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա»,–գրել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ արդեն 40 օր է` ԵՄ դիտորդական առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի վերաբերյալ որևէ հայտարարություն չի հնչել։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
Լրահոս
0