00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Իրանը կարող են համատեղ գործել Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերի դեմ. Վանեցյան

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Վանեցյանը հանրահավաքներին
Արթուր Վանեցյանը հանրահավաքներին - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Արթուր Վանեցյանը հանրահավաքներին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավարը կարծում է, որ Երևան-Մոսկվա-Թեհրան «առանցքի» ստեղծումը թույլ կտար ապահովել անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Իրանը բախվում են ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, որոնք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերով: Իրանական Shargh թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրության ուշադրությունն այժմ սևեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, և այս իրավիճակում Թուրքիան և Ադրբեջանը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո իրենք լավ հնարավորություն ունեն իրագործելու հայկական տարածքով ցամաքային երթուղի հաստատելու վաղեմի ծրագրերը:
Առկա է բարենպաստ մթնոլորտ. Հայաստանը և Իրանը պետք է միատեղեն ջանքերը բոլոր ոլորտներում
Վանեցյանի խոսքով` Սյունիքի հետագա գրավմամբ «միջանցք ստեղծելու» պլաններն ուղիղ սպառնալիք են ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին։ Դրանով էլ պայմանավորված են Թեհրանի գործողություններն ու հռետորաբանությունը, որը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա տարածաշրջանային սահմանների փոփոխություն։ Հայտարարություններից բացի, իրանական բանակը ժամանակ առ ժամանակ զորավարժություններ է անցկացնում ՝ հասկացնելով, որ ձեռքերը ծալած չի նստելու:
«Իմ խորին համոզմամբ՝ իր վարքագծով Իրանը փորձում է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքի ֆոնին։ Մենք գնահատում ենք բարեկամ և եղբայրական Իրանի այդ ջանքերը։ Հայաստանի համար այս հարցն իսկապես շատ կարևոր է։ Ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի՝ մենք գործ ունենք ոչ միայն ագրեսոր երկրների, այլև արտաքին ուժերի ազդեցության տակ գործող ռեժիմների հետ։ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ: Այդ հակամարտությունն ավելի գլոբալ է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից»,–նշել է քաղաքական գործիչը։
Նա համոզված է, որ այդ մարտահրավերներին կարող են արդյունավետ դիմակայել միայն ավելի սերտ համագործակցության դեպքում, հատկապես անվտանգության հարցերում: Եվ եթե Հայաստանն ու Իրանն ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և լիակատար վստահության մթնոլորտ ստեղծեին երկկողմ հարաբերություններում, ապա տարածաշրջանում ներկայիս ծանր իրավիճակը չէր լինի։
Վանեցյանի խոսքով` տարածաշրջանում անվտանգության առանցքային բաղադրիչը կդառնար Թեհրան-Երևան-Մոսկվա «առանցքը», և պետք է գործնական քայլեր անել այդ ուղղությամբ։ Այս ձևաչափի կառուցումը հակառակորդներին հետ կպահի տարատեսակ նկրտումներից և հավակնություններից։
Վանեցյանը հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում օգտվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների օգնությունից՝ նրանց ներգրավելով Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունն այսօր էլ սպառնալիք է ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Իրանի, իսկ այժմ՝ նաև Հայաստանի համար։
Վանեցյանի կարծիքով ՝ ահաբեկչության դեմ պայքարը կարող է դառնալ երկու երկրների համագործակցության կարևոր ուղղություններից մեկը։ Ըստ նրա` անհրաժեշտ է նաև առավելագույնս ամրապնդել և խորացնել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը, ինչի համար լավ սկիզբ կարող է դառնալ ռազմական պատրաստության և համատեղ զորավարժությունների փոխադարձ ծրագրերի իրականացումը։
Իսրայելն ուզում է սադրել Իրանին և հրահրել տարածաշրջանային պատերազմ. Պետրոսյան
Լրահոս
0