https://arm.sputniknews.ru/20230410/datakhazutjuny-mher-sahakjanin-andzernmkheliutjunic-zrkelu-mijnvordagir-e-nerkajacrel-azh-57920262.html
Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
Sputnik Արմենիա
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T11:18+0400
2023-04-10T11:18+0400
2023-04-10T11:59+0400
հայաստան
մհեր սահակյան
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1177/99/11779907_0:29:1600:929_1920x0_80_0_0_32811f2f31b5ffe67ac60329f5037013.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Նշվում է, որ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:«Սահակյանը մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, հակադրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես` Սեդրակյանը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վարդանյանին։ Փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վարդանյանի միջև նստած պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին և աջ ձեռքով հարվածել դեմքի ձախ քունքային շրջանին»,–ասված է հաղորդագրության մեջ։Ազգային ժողովում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջևՀարվածի հետևանքով Վարդանյանը ստացել է «ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով» վնասվածք:Կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Սեդրակյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատախազի միջնորդությանը, գրել է, որ իրենց մոտեցումն անփոփոխ է` Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։ Նա նշել է նաև, որ հերքվել է հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը։ Փաստաբանը նկատել է, որ Սահակյանին կալանավորելու միջնորդություն ԱԺ–ին չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:Աշխատանքից ուշացել էի, վազել եմ միջանցքով, այդ կադրերն են օգտագործել. Մհեր Սահակյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1177/99/11779907_131:0:1551:1065_1920x0_80_0_0_68a252169d89eef0ad623234cc991496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր սահակյան, հհ դատախազություն
հայաստան, մհեր սահակյան, հհ դատախազություն
Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
11:18 10.04.2023 (Թարմացված է: 11:59 10.04.2023) Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
«Սահակյանը մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, հակադրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես` Սեդրակյանը ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վարդանյանին։ Փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վարդանյանի միջև նստած պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել Վարդանյանին և աջ ձեռքով հարվածել դեմքի ձախ քունքային շրջանին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարվածի հետևանքով Վարդանյանը ստացել է «ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով» վնասվածք:
Կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Սեդրակյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը,
ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով դատախազի միջնորդությանը, գրել է, որ իրենց մոտեցումն անփոփոխ է` Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։ Նա նշել է նաև, որ հերքվել է հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը։ Փաստաբանը նկատել է, որ Սահակյանին կալանավորելու միջնորդություն ԱԺ–ին չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: