ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի– Sputnik. Այսօր Երևան– Արմավիր ավտոճանապարհին բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը:Արարողությունը տեղի է ունեցել Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ:«Այսուհետ Հայաստանի բնակիչներն ու հյուրերը, երթևեկելով այս ճանապարհով, կտեսնեն, թե ինչպես է հայ ժողովուրդը գնահատում Ռուսաստանի և Հայաստանի պատմությունն ու բարեկամությունը»,– ասել է «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է, ու այս համատեքստում կարևոր է համարել հուշատախտակի բացումը։Ցուցանակի բացման արարողությունից հետո պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել ու ծառեր տնկել ռուս զինվորների հուշարձանի մոտ։Նշենք, որ 1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։Էջմիածնում հարգանքի տուրք են մատուցել Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակինՕշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։
Ցուցանակի բացման արարողությունից հետո պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել ու ծառեր տնկել ռուս զինվորների հուշարձանի մոտ։
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի– Sputnik. Այսօր Երևան– Արմավիր ավտոճանապարհին բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը:
Արարողությունը տեղի է ունեցել Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Մոսկվայիչ տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն
«Այսուհետ Հայաստանի բնակիչներն ու հյուրերը, երթևեկելով այս ճանապարհով, կտեսնեն, թե ինչպես է հայ ժողովուրդը գնահատում Ռուսաստանի և Հայաստանի պատմությունն ու բարեկամությունը»,– ասել է «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է, ու այս համատեքստում կարևոր է համարել հուշատախտակի բացումը։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը
Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակի բացումը
Նշենք, որ 1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։
Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։