https://arm.sputniknews.ru/20230410/aranc-turqakan-zenqi-adrbejani-hamar-dzhvar-kliner-vercnel-gharabaghy-chavushoghlu-57945345.html
Առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ «վերցնել Ղարաբաղը». Չավուշօղլու
Առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ «վերցնել Ղարաբաղը». Չավուշօղլու
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարը նախընտրական հանդիպումներից մեկում Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մասին շատ հետաքրքիր հայտարարություն է արել։ 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T16:47+0400
2023-04-10T16:47+0400
2023-04-10T16:47+0400
արցախյան պատերազմ
թուրքիա
զենք
սպառազինություն
անօդաչու թռչող սարք (աթս)
ադրբեջան
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069303_0:0:1600:901_1920x0_80_0_0_1b5aabdffb7dba06793ab9face2ff064.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Առանց թուրքական զենքի և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպմանը։Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը հայտարարել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման մասին։Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը՝ նվազեցնելով արտաքին մատակարարումներից կախվածությունը։Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայով՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, կառավարվող հրթիռներ և այլ ռազմամթերք։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտական գործողություններին մասնակցել են պատերազմից առաջ Ադրբեջան տեղափոխված F-16 կործանիչները։ Բացի այդ, թուրք գեներալները ստանձնել են զորքերի հիմնական հսկողությունը։Արցախյան պատերազմում Թուրքիայի դերի մասին 2021 թվականի օգոստոսին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հարցազրույցում նա ասել էր, որ եթե անցյալ տարվա ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի համակողմանի օգնությունը չլիներ, Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենար։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069303_207:0:1600:1045_1920x0_80_0_0_ec8d889ad65c2b1c3e27e6f468cc9815.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, թուրքիա, զենք, սպառազինություն, անօդաչու թռչող սարք (աթս), ադրբեջան, մևլութ չավուշօղլու
արցախյան պատերազմ, թուրքիա, զենք, սպառազինություն, անօդաչու թռչող սարք (աթս), ադրբեջան, մևլութ չավուշօղլու
Առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ «վերցնել Ղարաբաղը». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարարը նախընտրական հանդիպումներից մեկում Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մասին շատ հետաքրքիր հայտարարություն է արել։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Առանց թուրքական զենքի և ռազմական տեխնիկայի Ադրբեջանի համար դժվար կլիներ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպմանը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը հայտարարել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման մասին։
«Թուրքիան այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ազգային և տեղական արտադրությունը բարձրացրել է 80 տոկոսի: Եթե մենք այդ ցուցանիշին չհասնեինք, չարտադրեինք հարվածային ԱԹՍ-ներ, չարտադրեինք ամեն տեսակ ցամաքային, հակաօդային պաշտպանության և հարձակման համակարգեր, այդ թվում՝ ուղղաթիռներ, Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը»,-ասել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել սեփական ռազմարդյունաբերական համալիրը՝ նվազեցնելով արտաքին մատակարարումներից կախվածությունը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայով՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, կառավարվող հրթիռներ և այլ ռազմամթերք։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարտական գործողություններին մասնակցել են պատերազմից առաջ Ադրբեջան տեղափոխված F-16 կործանիչները։ Բացի այդ, թուրք գեներալները ստանձնել են զորքերի հիմնական հսկողությունը։
Արցախյան պատերազմում Թուրքիայի դերի մասին 2021 թվականի օգոստոսին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հարցազրույցում նա ասել էր, որ եթե անցյալ տարվա ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի համակողմանի օգնությունը չլիներ, Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենար։