https://arm.sputniknews.ru/20230410/2023i-arajin-eramsjakum-hajastanum-avelacel-e-ertevekutjan-intensivutjuny-57919118.html
ՀՀ–ում ավելացել է միջպետական ճանապարհների երթևեկության ինտենսիվությունը
ՀՀ–ում ավելացել է միջպետական ճանապարհների երթևեկության ինտենսիվությունը
Sputnik Արմենիա
Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշներն անհրաժեշտ են հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: 10.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-10T10:24+0400
2023-04-10T10:24+0400
2023-04-10T11:00+0400
հայաստան
երթևեկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/04/24340244_0:75:1601:975_1920x0_80_0_0_23ad3660b0481f11f718942611bb40c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միջպետական ճանապարհների երթևեկության ինտենսիվության ավելացում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որն իրականացնում է ՀՀ ավտոճանապարհների երթևեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում։ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում տեղադրված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող 5 առցանց աշխատող հաշվիչներ։Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:Ի՞նչ փուլում են Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհների աշխատանքները. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/04/24340244_85:0:1510:1069_1920x0_80_0_0_5960c57b9c4ef3edd05d2d5dd8509905.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երթևեկություն
ՀՀ–ում ավելացել է միջպետական ճանապարհների երթևեկության ինտենսիվությունը
10:24 10.04.2023 (Թարմացված է: 11:00 10.04.2023) Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշներն անհրաժեշտ են հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միջպետական ճանապարհների
երթևեկության ինտենսիվության ավելացում։ Տեղեկությունը հայտնում է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որն իրականացնում է ՀՀ ավտոճանապարհների երթևեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում։
ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում տեղադրված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող 5 առցանց աշխատող հաշվիչներ։
«ՀՀ միջպետական նշանակության բոլոր 5 կետերում տեղադրված հաշվիչներն էլ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել են երթևեկության ինտենսիվության ավելացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: