https://arm.sputniknews.ru/20230409/hajtni-kdarna-shakhmati-ashkharhi-nvor-chempivony-karlseny-hrazharvel-e-khaghal-karpvovn-el-apshats-e-57893273.html
Աշխարհը շախմատի նոր չեմպիոն կունենա. Կարլսենը հրաժարվել է խաղալ, Կարպովն էլ ապշած է
Աշխարհը շախմատի նոր չեմպիոն կունենա. Կարլսենը հրաժարվել է խաղալ, Կարպովն էլ ապշած է
Sputnik Արմենիա
Առաջնության մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է, իսկ հաղթողը ստանալու է մրցանակային ֆոնդի 60%-ը: 09.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-09T11:11+0400
2023-04-09T11:11+0400
2023-04-09T12:38+0400
շախմատ
չեմպիոն
աստանա
մագնուս կարլսեն
յան նեպոմնյաշչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/09/57895001_0:440:2858:2048_1920x0_80_0_0_a3cc7e87f54ee0ab548023ba6bcfe5e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մի քանի ժամից Ղազախստանի Աստանա քաղաքում կմեկնարկի մրցամարտը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հայտարարությունից հետո, որ չի պաշտպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, շախմատային թագին հավակնում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հավակնորդների մրցաշարում 2-րդ հորիզոնականը գրաված չինացի գրոսմայստեր Դին Լիժենը։ ՖԻԴԵ–ն վարկանիշային նոր ցանկ է հրապարակել. ո՞ր հորիզոնականներում են հայ շախմատիստներըՀավելենք, որ Կարլսենը աշխարհի չեմպիոն է արդեն 10 տարի՝ 2013 թվականից։Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է: Հաղթողը կստանա մրցանակային ֆոնդի 60%-ը:Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է շախմատի միջազգային ֆեդերացիային, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին չի հայտարարել աշխարհի չեմպիոն այն բանից հետո, երբ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է նրա հետ խաղալ շախմատի համաշխարհային մրցախաղում:Նշենք, որ շախմատի աշխարհի առաջնությունում այն խաղացողը, ով կվաստակի 7.5 կամ ավելի միավոր, կհռչակվի աշխարհի 17-րդ չեմպիոն: Ոչ-ոքի արդյունքի դեպքում չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 13:00-ին։Առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին։
աստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/09/57895001_64:0:2795:2048_1920x0_80_0_0_34196700c37416b5150e284f31528e57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, չեմպիոն, աստանա, մագնուս կարլսեն, յան նեպոմնյաշչի
շախմատ, չեմպիոն, աստանա, մագնուս կարլսեն, յան նեպոմնյաշչի
Աշխարհը շախմատի նոր չեմպիոն կունենա. Կարլսենը հրաժարվել է խաղալ, Կարպովն էլ ապշած է
11:11 09.04.2023 (Թարմացված է: 12:38 09.04.2023) Առաջնության մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է, իսկ հաղթողը ստանալու է մրցանակային ֆոնդի 60%-ը:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Մի քանի ժամից Ղազախստանի Աստանա քաղաքում կմեկնարկի մրցամարտը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հայտարարությունից հետո, որ չի պաշտպանի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, շախմատային թագին հավակնում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու հավակնորդների մրցաշարում 2-րդ հորիզոնականը գրաված չինացի գրոսմայստեր Դին Լիժենը։
Հավելենք, որ Կարլսենը աշխարհի չեմպիոն է արդեն 10 տարի՝ 2013 թվականից։
Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը երկու միլիոն եվրո է: Հաղթողը կստանա մրցանակային ֆոնդի 60%-ը:
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է շախմատի միջազգային ֆեդերացիային, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին չի հայտարարել աշխարհի չեմպիոն այն բանից հետո, երբ նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է նրա հետ խաղալ շախմատի համաշխարհային մրցախաղում:
«Եթե անկեղծ, ապա ես ընդհանրապես ապշած եմ։ Աշխարհի առաջնության հանդիպումները և դրանց անցկացման կանոնները հաստատվել են 19-րդ դարի վերջից։ Եվ եթե աշխարհի չեմպիոնը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում էր պաշտպանել տիտղոսը, ապա հաղթող էր հայտարարվում հավակնորդների մրցաշարը հաղթողը»,- հայտարարել է Կարպովը։
Նշենք, որ շախմատի աշխարհի առաջնությունում այն խաղացողը, ով կվաստակի 7.5 կամ ավելի միավոր, կհռչակվի աշխարհի 17-րդ չեմպիոն: Ոչ-ոքի արդյունքի դեպքում չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:
Բոլոր խաղերը սկսվելու են Հայաստանի ժամանակով 13:00-ին։
Առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին։