https://arm.sputniknews.ru/20230409/futbvoli-ashkharhi-chempivony-nerarvel-e-turqiaji-ishkhvogh-kusakcutjan-teknatsuneri-cankum-57908042.html
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածուների ցանկում է
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածուների ցանկում է
Sputnik Արմենիա
Ենթադրություն կա, որ Օզիլը ընտրացուցակում ընդգրկվել է Ստամբուլից։ 09.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-09T17:21+0400
2023-04-09T17:21+0400
2023-04-09T17:22+0400
թուրքիա
ընտրություններ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/945/60/9456073_0:159:3077:1890_1920x0_80_0_0_98b741426e806118916dab74034b1d6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Մեսութ Օզիլը, ով ավարտել է իր կարիերան, ընդգրկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամվորների թեկնածուների ցանկում։ Այս մասին հայտնում է Yeni Akit թերթը։Ենթադրություն կա, որ Օզիլը ընտրացուցակում ընդգրկվել է Ստամբուլից։ Ընտրություններից առաջ քաղաքական հարված էր Էրդողանին. քաղաքագետը` ԱՄՆ-ի քայլերի մասինԳերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Մեսութ Օզիլը մարտի վերջին հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ որոշել է ավարտել կարիերան։ Օզիլը Իսպանիայի չեմպիոն է, Գերմանիայի գավաթակիր, Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, բացի այդ՝ նա չորս անգամ հաղթանակ է տարել Անգլիայի Գավաթում և երկու անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա դարձավ աշխարհի առաջնությունների հաղթող (2014) և բրոնզե մեդալակիր (2010), ինչպես նաև երկու անգամ արժանացավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի (2012, 2016)։Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/945/60/9456073_174:0:2905:2048_1920x0_80_0_0_bf984ca42f63112d496850bc28b44b6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ, ֆուտբոլիստ
թուրքիա, ընտրություններ, ֆուտբոլիստ
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածուների ցանկում է
17:21 09.04.2023 (Թարմացված է: 17:22 09.04.2023) Ենթադրություն կա, որ Օզիլը ընտրացուցակում ընդգրկվել է Ստամբուլից։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Մեսութ Օզիլը, ով ավարտել է իր կարիերան, ընդգրկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամվորների թեկնածուների ցանկում։ Այս մասին հայտնում է Yeni Akit թերթը։
Ենթադրություն կա, որ Օզիլը ընտրացուցակում ընդգրկվել է Ստամբուլից։
Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած Մեսութ Օզիլը մարտի վերջին հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ որոշել է ավարտել կարիերան։ Օզիլը Իսպանիայի չեմպիոն է, Գերմանիայի գավաթակիր, Իսպանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, բացի այդ՝ նա չորս անգամ հաղթանակ է տարել Անգլիայի Գավաթում և երկու անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա դարձավ աշխարհի առաջնությունների հաղթող (2014) և բրոնզե մեդալակիր (2010), ինչպես նաև երկու անգամ արժանացավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի (2012, 2016)։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։ Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։