00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինդեր-կրեդիտ. ի՞նչ գործիքներ են օգտագործելու ՀՀ բանկերը առաջիկա տարիներին

© Unsplash / Priscilla Du PreezՍմարթֆոններով մարդիկ
Սմարթֆոններով մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2023
Սմարթֆոններով մարդիկ
Բաժանորդագրվել
Բանկերի համար ամենակարևոր միտումը կլինի անհատականացված վարկային առաջարկների մշակումը կոնկրետ վարկառուների վերաբերյալ տվյալների մշակման հիման վրա: Կզարգանան նաև առցանց ներդրումների համար հարթակները։
Անհատականացված վարկերի մշակումն այն հիմնական ուղղություններից մեկն է, որով Հայաստանի բանկերը առաջիկա տարիներին զարգացնելու են թվային գործիքները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ֆինանսական տեխնոլոգիաների փորձագետ Սերգեյ Ուսնունցը` Երևանում կայացած «Doing Digital» համաժողովի շրջանակում։
Առցանց վարկերի ավտոմատացումն արդեն իսկ բավականին զարգացած է. բանկերի հավելվածներում կան սպառողական վարկերի համար մի շարք ստանդարտ չափորոշիչներ։ Սակայն հարցն այն է, այդ վարկերը տիպային են. մեզ դասակարգելով ըստ A, B, C չափորոշիչների` բանկը մեզ տրամադրում է X, Y, Z ստանդարտ պայմաններով վարկեր:
«Կարծում եմ, որ հաջորդ մեկ-երկու տարում բանկերը կգնան վարկերի անհատականացման ճանապարհով՝ հիմնվելով մեր վճարումների պատմության և գնումների նախասիրությունների վերլուծության վրա։ Բանկերն առանց այդ էլ այդ մասին շատ բան գիտեն, իսկ եթե մենք կապել ենք նրանց հավելվածը մեր բջջայինին, ապա գիտեն գրեթե ամեն ինչ»,-նշեց Ուսնունցը։
Մեծ հաշվով, բանկերը հիմա էլ կարող են բավական մանրամասն «մաղել» մեր տվյալները․ նրանք կարող են տեսնել ոչ միայն սուպերմարկետում կամ դեղատանը մեզ տված կտրոններիընդհանուր գումարը, այլև դրանց բացվածքը։ Իսկ դա նշանակում է, որ բանկը կարող է վերլուծել, թե մենք ինչ ապրանքներ ենք նախընտրում և որ գնային հատվածում։ Փորելով ավելի խորը` կարող են տեսնել, թե մենք ինչ ենք գնում մեր երեխաների կամ ծնողների համար։ Պայմանական՝ եթե մենք պարբերաբար «կինդեր» ենք գնում, ապա մեզ կարող են առաջարկել զեղչի քարտ տվյալ բանկի գործընկեր մանկական հագուստի խանութների համար։
© Photo : provided by Sergey UsnuntsՍերգեյ Ուսնունց
Эксперт по финансовым технологиям Сергей Уснунц - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Սերգեյ Ուսնունց
«Այդ բոլոր տվյալները բանկերն ունեն, հարցն այն է, թե արդյոք ունեն անձնակազմ, որը կարողանում է աշխատել այդ տվյալների հետ և դրանց հիման վրա անհատական պրոդուկտներ ստեղծել։ Կարծում եմ` մոտ ապագայում դա առաջնահերթություն կդառնա բանկերի համար»,-հավելեց փորձագետը։
Բանկերը, որոնք երկար ժամանակ բավականին պահպանողական էին, հիմա արդեն կապեր են հաստատում ֆինտեխ-ստարտափների հետ։
«Վաղ թե ուշ սառույցը կշարժվի, իսկ ռուս ռելոկանտները կարող են արագացնել այդ «սառցաշարժը»»,–նշեց նա։
Ռուսաստանում նման ծառայություններից օգտվելու փորձ ունենալով՝ նրանք պահանջարկ են առաջադրում նաև Հայաստանում։
Պետք է հասկանալ նաև այդպիսի զարգացման արմատները․ ժամանակին Ռուսաստանի բանկերը հսկայական գումարներ էին ներդրել նույնիսկ ոչ այնքան տեխնիկական համակարգերի (նոր սերվերների և դրանց ծրագրակազմի) զարգացման, որքան ֆինտեխ-ընկերությունների զարգացման մեջ:
««Սբերբանկը» և մյուս բանկերը ստեղծում էին և հիմա էլ ստեղծում են բիզնես-ինկուբատորներ. դրանցով անցել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ֆինտեխ–ստարտափներ, որոնք և ստեղծում են նման գործիքներ»,– հիշեցնում է Ուսնունցը` նշելով, որ ռուսական խոշորագույն բանկերը, բնականաբար, դրա համար անհամեմատ ավելի մեծ մասշտաբներ և շատ ռեսուրսներ ունեն։
Ինչ կարող է տալ Հայաստանին բանկերի թվային փոխակերպումը, և ինչով է այն «սպառնում» բանկերին
Փորձագետի խոսքով՝ մեծ հավանականությամբ Հայաստանում թվային ֆինանսների մեկ այլ թրենդ կդառնան հասարակ քաղաքացիների համար նախատեսված առցանց ներդրումների հարթակները: Հիմա քաղաքացիների խնայողությունները կենտրոնացած են հիմնականում ավանդներում, ոչ թե ներդրումներում (լինեն դա բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, այդ թվում՝ հայկական)։ Ներդրումներ է կատարում հիմնականում ունևոր քաղաքացիների սահմանափակ «ակումբը»։
Իսկ եթե ավելի ճիշտ՝ երբ շուկան սկսի «զանգված հավաքել», այն սպասարկող հարթակները նույնպես զանգվածային կդառնան։ Այդ ժամանակ այստեղ նույնպես կսկսեն զանգվածաբար վերլուծել ներդրողների տվյալները (ով և որտեղ է ներդնում)։ Որոշ բանկեր արդեն իսկ իրենց հավելվածներում հայտարարություններ են տեղադրում իրենց բաժնետոմսերի վաճառքի մասին՝ առցանց գնելու հնարավորությամբ։ Փորձագետը կարծում է, որ հետագայում այդ շուկայում կարելի է մրցակցության աճ, հետևաբար նաև զարգացում ակնկալել։
Լրահոս
0