https://arm.sputniknews.ru/20230408/hhum-tsragrum-en-miavvorel-tshgnazhamajin-karavarman-akademian-ev-vostikanutjan-krtahamaliry-57885282.html
ՀՀ–ում ծրագրում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը
ՀՀ–ում ծրագրում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը հատուկ շեշտել է, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։ 08.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-08T18:59+0400
2023-04-08T18:59+0400
2023-04-08T18:59+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/08/57883291_0:212:2048:1365_1920x0_80_0_0_dc396b7b80333ff4c8ac7fa4285d11ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում նախատեսում են միավորել ՆԳՆ ենթակայությանն անցած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ) և Ոստիկանության կրթահամալիրը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այցելել է ՃԿՊԱ և ընդգծել 1 միասնական ակադեմիա ունենալու հարցի կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Ոստիկանության ակադեմիայի հետ միավորումը պետք է նպաստի նախարարության կադրային, հատուկ պահանջարկի բավարարմանը։Հանդիպման շրջանակում ակադեմիայի ղեկավար կազմի հետ քննարկվել են ուսումնական հաստատությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են Լուսակերտի վարժահամալիրի կարողությունները։ Ընդգծվել է ցանկացած արտակարգ իրավիճակում փրկարարի և ոստիկանի համագործակցության կարևորությունն ու նախանշվել համատեղ վարժանքների կազմակերպման հնարավորությունը։Սարգսյանն Արմինե Հայրապետյանի հետ շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել ակադեմիայի կրթական միջավայրին, տեխնիկական հագեցվածությանը։ Ակադեմիայի ղեկավար կազմը ներկայացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին օգնության, հրշեջ-փրկարարական և մի շարք այլ սարքավորումներ, ինչպես նաև դրանց կիրառման հմտությունները։Փոխնախարարին ներկայացվել են ակադեմիայի կողմից նախագծված ռոբոտների, ԱԹՍ-ների և այլ սարքավորումների արտակարգ իրավիճակներում կիրառելիության առանձնահատկություններն ու օգտակարությունը։Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեխնիկական հագեցվածության համալրման աշխատանքները՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների ներկայացումը։Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/08/57883291_198:0:2018:1365_1920x0_80_0_0_cb41bac545b7cea013173c823aa55136.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան
ՀՀ–ում ծրագրում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը
Արփինե Սարգսյանը հատուկ շեշտել է, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում նախատեսում են միավորել ՆԳՆ ենթակայությանն անցած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ) և Ոստիկանության կրթահամալիրը։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այցելել է ՃԿՊԱ և ընդգծել 1 միասնական ակադեմիա ունենալու հարցի կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Ոստիկանության ակադեմիայի հետ միավորումը պետք է նպաստի նախարարության կադրային, հատուկ պահանջարկի բավարարմանը։
«Սարգսյանը հատուկ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով։ ՃԿՊԱ ակադեմիայի անձնակազմի տարիներ շարունակ ներդրած ջանքն ու ավանդը պահպանվելու և զարգանալու են։ Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը վերահաստատել է ակադեմիայի ողջ կազմի պատրաստակամությունը՝ միավորմանն աջակցելու և համատեղ լուծումներ գտնելու հարցում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման շրջանակում ակադեմիայի ղեկավար կազմի հետ քննարկվել են ուսումնական հաստատությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են Լուսակերտի վարժահամալիրի կարողությունները։ Ընդգծվել է ցանկացած արտակարգ իրավիճակում փրկարարի և ոստիկանի համագործակցության կարևորությունն ու նախանշվել համատեղ վարժանքների կազմակերպման հնարավորությունը։
Սարգսյանն Արմինե Հայրապետյանի հետ շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել ակադեմիայի կրթական միջավայրին, տեխնիկական հագեցվածությանը։ Ակադեմիայի ղեկավար կազմը ներկայացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին օգնության, հրշեջ-փրկարարական և մի շարք այլ սարքավորումներ, ինչպես նաև դրանց կիրառման հմտությունները։
Այցի ընթացքում ներկայացվել են ջրափրկարարական ջոկատի կարողություններն ու հագեցվածությունը։ Ուսումնասիրվել են նաև ակադեմիայի ՏՏ համալիր լաբորատորիան, որտեղ ծանոթացել են գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքների արդյունքներին։
Փոխնախարարին ներկայացվել են ակադեմիայի կողմից նախագծված ռոբոտների, ԱԹՍ-ների և այլ սարքավորումների արտակարգ իրավիճակներում կիրառելիության առանձնահատկություններն ու օգտակարությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեխնիկական հագեցվածության համալրման աշխատանքները՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների ներկայացումը։