00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատի՛ր ինձ չար մարդուց. Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին սաղմոսով է շնորհավորում

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը սաղմոսն ավարտեց Սուրբ Զատկի տոնին ընդունված ողջույնով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Սուրբ Զատիկը կրկին սաղմոսով շնորհավորել։ Նա ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ընթերցում է 139-րդ սաղմոսը։
«Ազատի՛ր ինձ, Տե՛ր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկիր ինձ։ Իրենց սրտում նրանք անօրենություն խորհեցին և գիշեր–ցերեկ պատերազմի պատրաստվեցին։ Օձի պես սրեցին լեզուներն իրենց, և նրանց շրթների տակ թույն կա իժի։ Պահպանի՛ր ինձ, Տե՛ր, մեղավորի ձեռքից և չար մարդուց փրկիր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ։ Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև և իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին։ Ասացի` դու իմ Տեր Աստվածն ես, ականջ դիր, Տե՛ր, աղոթքիս ձայնին։ Տե՛ր, իմ փրկության զորություն, գլխիս հովանին պատերազմի մեջ։ Մի՛ մատնիր ինձ Տե՛ր, մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ։ Ինձ երեսի վրա մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան և նրանց մտադրությունները չկատարվեն։ Թող նրանց կատարածի վախճանն այս լինի, իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։ Դու նրանց գլխին կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկվել։ Չարալեզու մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա։ Մեղավոր մարդու չարագործությունները նրան կորստյան կմատնեն։ Գիտեմ, Տե՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում, տնանկի իրավունքն ես պաշտպանում։ Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, ուղղամիտները պիտի բնակվեն քո դիմաց»,– մեջբերեց Փաշինյանը։
Նա սաղմոսն ավարտեց Սուրբ Զատկի տոնին ընդունված ողջույնով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։
2022 թվականին նա Սուրբ Զատիկը շնորհավորել էր 22-րդ սաղմոսով։
Հիշեցնենք` վաղը` ապրիլի 8-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է։ Տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական սուրբ պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Լրահոս
0