00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղ-Կոռնիձոր հատվածում դիրքային շոշափելի տեղաշարժեր չկան. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյանը ԱԺ–ում
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Անդրանիկ Քոչարյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ հայկական կողմի բացթողումն էլ կա Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածում շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկան։ News.am-ի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով վերոհիշյալ ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին։
ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Ապրիլի 6-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։
«Երբ խոսվում էր Տեղ գյուղի հատվածում սահմանային վիճակի բարելավման մասին, ապա խոսքն այն քննարկումների մասին է, որոնք պետք է բերեն դրան։ Շփումները հույս են ներշնչել, որ, կարծես, փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի: Մենք պետք է ելնենք նրանից, որ այն, ինչը մերն է՝ մերն է: Իրենք էլ պետք է հասկանան, որ այն, ինչ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` մենք ժամանակին շատ ավելի վատ դիրքեր ենք ունեցել, դիրքերն էլ ենք բարելավել: Նշեց` դիրքային տեղաշարժերը անխուսափելիորեն լինելու են մինչև այն պահը, երբ կհստակեցվեն սահմանագծի հետ կապված խնդիրները:
Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ այս ամենի մեջ կա հայկական կողմի բացթողումը. «Մեր բացթողումը կա՞։ Ենթադրում եմ` այո։ Այդ բացողումը ուղղելի՞ է, ենթադրում եմ՝ այո: Այնտեղ ապրող մարդիկ պետք է իրենց վստահ զգան, որ այդտեղ ապրելով և՛ բանակն է իրենց կողքին, և՛ մեր ուժային բոլոր կառույցները: Հիմա զրուցում են, որ ադրբեջանցիներն այդտեղից հեռանան, հետո կզրուցեն հավասարազոր հեռացման մասին»:
Քոչարյանը նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների մոտ էյֆորիկ վիճակը շարունակվում է, բայց դա շատ երկար չի կարող տևել այն առումով, որ Հայաստանն էլ չի կարող բանակի բարեփոխումները դադաղեցնել։ Նրա խոսքով` մեր անվտանգային համակարգը ոտքի կանգնեցնելու մեջ է նրանց ցանկությունների կամ ախորժակի պակասեցումը:
Հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ ձախողման համար, որ ադրբեջանցիներն անարգել մտել են ՀՀ տարածք, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Եկեք սպասենք, ես որպես հանձնաժողովի նախագահ ակնկալում են, որ հստակ պատասխաններ կստանանք՝ մեր մեղքը կա, թե ոչ: Եթե թերացումները չգնահատենք ու չվերացնենք, էլի կլինեն այսպիսի դեպքեր: Թերացումները պետք է կանխվեին սկսած համայնքային իշխանություններից, անվտանգության մարմիններից»:
Քոչարյանը վստահ է, որ ադրբեջանցիները մեր տարածքից դուրս են գալու։
Լրահոս
0