00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեփական խաղը. Ռուսաստանն ու սաուդիտները ԱՄՆ–ին տեղն են դրել

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՆավթաարդյունահանում
Նավթաարդյունահանում - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Նավթաարդյունահանում
Բաժանորդագրվել
ՕՊԵԿ+–ի մանևրը երկրորդ կիսամյակում կհանգեցնի նավթի զգալի պակասուրդի, շուկայում լարվածության և հումքի թանկացման։ Վերլուծաբանների այս տեսակետն է ներկայացնում ՌԻԱ Նովոստիի հեղինակը։
Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի
Ամերիկացիները երկար ժամանակ փորձում էին համոզել սաուդիտներին ավելի շատ նավթ արդյունահանել, որպեսզի գին գցեն և վնասեն Ռուսաստանի բյուջեին։ Բայց ՕՊԵԿ+-ը որոշեց այլ կերպ վարվել` կրճատել արտադրությունը։ Այժմ Brent տեսակի նավթը թանկացել է և մոտենում է մեկ բարելի դիմաց 100 դոլարին, շուկայում պակասուրդ է սպասվում։ Իսկ Վաշինգտոնում սպասվում է վառելիքի գների բարձրացում, ինչը նախագահական ընտրություններից առաջ բոլորովին տեղին չէ։ Էր Ռիադից նման անակնկալ Վաշինգտոնը հաստատ չէր սպասում։

Շատ անսպասելի

Հումքի շուկայում անկանխատեսելի վիճակով պայմանավորված ՕՊԵԿ+-ի մի քանի երկրներ նվազեցրին նավթաարդյունահանումը։ Մասնավորապես` Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան` օրական 500 հազար բարելով։ Ընդհանուր նվազեցումը, որի մասին հայտարարեցին նաև Իրաքը, ԱՄԷ–ն, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը, Օմանն ու Գաբոնը` մեկ օրում 1.66 մլն բարել է կազմում։
Շուկայի համար դա անսպասելի էր. կարծում էին, որ կարտելը կպահպանի արտադրությունը նախկին մակարդակում։ Դիտորդներին զարմացրեց նաև այն, որ որոշումն ընդունել են արտապլանային, շուկայական պահանջարկի և առաջարկի վերլուծության ժամանակացույցից դուրս։
Այս ֆոնին նավթային գնանշումներն անմիջապես սկսեցին աճել։ Brent տեսակի նավթը մեկ տարում սկսեց արագ տեմպերով թանկանալ` հասնելով մինչև մեկ բարելի դիմաց 87 դոլարի։

Սպասվող դեֆիցիտը

Այսպիսով` միայն Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան շուկայից հավելյալ օրական մեկ միլիոն բարել դուրս կմղեն։ Եվ դա այն դեպքում, երբ համավարակի սահմանափակումներից հետո Չինաստանի տնտեսության լիարժեք բացման պատճառով «սև ոսկու» մեծ պահանջարկ է կանխատեսվում։ Wood Mackenzie–ի գնահատականներով` նավթի համաշխարհային պահանջարկն օրական կավելանա 2.6 մլն բարելով, որից մեկ միլիոնը կվերցնի Չինաստանը։
Նախորդ տարվա նոյեմբերի երկու միլիոնի արդյունահանման կրճատման հետ մեկտեղ ՕՊԵԿ+-ի նոր որոշումը համաշխարհային պահանջարկի 3 տոկոսն է կազմում։ Արդյունքում համընդհանուր նվազեցումը կկազմի օրական 3,66 մլն բարել։
Վերլուծաբանները համոզված են, որ ՕՊԵԿ+–ի մանևրը երկրորդ կիսամյակում կհանգեցնի նավթի զգալի պակասուրդի, շուկայում լարվածության և հումքի թանկացման։
Goldman Sachs–ի կանխատեսմամբ` հյուսիսծովյան Brent–ը դեկտեմբերին կհասնի մեկ բարելի դիմաց 95 դոլարի։

Գնաճ և բենզին

ԱՄՆ-ում ծայրահեղ դժգոհ են։ «ՕՊԵԿ+-ի որոշումը տարակուսանք է առաջացնում։ Գնանշումների հետ կապված դեռ վստահ չեմ», – ասել է ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը։
Ափսոսալու առիթ կա։ Արևմտյան երկրներում և օվկիանոսից այն կողմ կշարունակվի գնաճն ու բենզինի թանկացումը։ Clearview Energy Partners հաշվարկներով` ԱՄՆ–ում վառելիքը կթանկանա 26 ցենտով մեկ գալոնի համար։ Մինչև ամառ այն կհասնի 4 դոլարի։
Նախորդ տարի գնաճն ԱՄՆ-ում ինչև 9,1 տոկոս էր կազմել` 41 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշ։ 2023 թվականին դանդաղեց, սակայն նպատակակետին հասնելու համար դեռ շատ կա։
Վերլուծաբաններ կանխատեսում են, որ գնաճը կշարունակվի։ Չի բացառվում, որ Սպիտակ տունը կրկին գործի դնի նավթի ռազմավարական ռեզերվը, որտեղ այսօր 382 մլն բարել կա։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, պահուստի մի մասը շուկա դուրս բերելով, Վաշինգտոնին դեռ չի հաջողվել նվազեցնել գնաճը։
«Brent–ը կարող է թանկանալ մինչև 100 դոլար` հասնելով հոգեբանորեն կարևոր մակարդակի, ինչը, իհարկե, կանդրադառնա առանց այն էլ բարձր գնաճի վրա», – կարծում է Capital Lab–ի գործընկեր Եվգենի Շատովը։
Այս ամենը չի բխում Ժողովրդավարական կուսակցության շահերից, ընդ որում `2024 թվականի աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին։

Չենթարկվեցին նրանց կամքին

Սաուդյան Արաբիայում ընդգծել են, որ ՕՊԵԿ+-ի որոշումը բացառապես տնտեսական նկատառումներով է։ Սակայն ակնհայտ է, որ կարտելը գործում է` ելնելով սեփական շահերից, որոնք միայն շուկայական գործոններով չէ, որ պայմանավորված են։
Ռուսաստանն այժմ ավելի հեշտությամբ կհամալրի բյուջեն։ Վաշինգտոնին սա, իհարկե, որևէ կերպ ձեռնտու չէ։ Ամերիկացիները սաուդիտներին արդեն մի քանի անգամ փորձել են «խելքի բերել»։
Չնայած դրան, «սև ոսկու» մերձարևելյան արտադրողներն ակնհայտորեն Ռուսաստանի կողմից են։ Nihon Keizai–ը գրում է, որ նրանք այլևս հաշվի չեն առնում ամերիկացիների կարծիքը և համագործակցում են Մոսկվայի հետ շուկայում կայունություն պահպանելու համար։
Էր Ռիադի և Վաշինգտոնի հարաբերություններն էլ վատթարացել են։ 2022 թվականի հոկտեմբերին Ջո Բայդենն փորձ արել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդին համոզելու արտադրության ընդլայնման վերաբերյալ գաղտնի գործարք կնքել։ Ծրագիրը ձախողվել է, և արդյունահանումը նվազեցրել են օրական 2 մլն բարելով։
Այժմ սաուդիտները կրկին ամերիկացիներին ցույց տվեցին, որ իրենք իրենց քաղաքականությունն ունեն, և դրա հետ պետք է հաշվի նստել։
Վերլուծաբաններն ընդգծում են, որ ուժեղացնելով ներկայությունը եվրոպական շուկայում, Ռուսաստանի մերձարևելյան գործընկերները, կարծես թե, պայմանավորվել են աջակցել Մոսկվային և թույլ չտալ, որ գնանշումների անկում տեղի ունենա։ Այդպիսով նրանք նուրբ և հզոր խաղ են ցուցադրել, որից Վաշինգտոնն ու Բրյուսելը դեռ երկար են ցնցում ապրելու։
Լրահոս
0