https://arm.sputniknews.ru/20230407/prkararnery-havelavtshar-stanalu-hnaravvorutjun-kunenan-sargsjany-nerkajacrec-nakhagitsy-57826707.html
Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը
Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը
Sputnik Արմենիա
Այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, ապա կազատվեն պաշտոնից։ 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T11:44+0400
2023-04-07T11:44+0400
2023-04-07T11:54+0400
հայաստան
փրկարար
արփինե սարգսյան
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42976997_67:81:1534:906_1920x0_80_0_0_6baf4b4e3f7ca43b67bbe1be490ea350.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համար ներդնել ատեստավորման համակարգ՝ հետագայում բարձրացնելով նրանց աշխատավարձը: «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:Ատեստավորման համակարգն արդեն ներդրվել է զինված ուժերում և ոստիկանությունում։ Քննարկվում են այդ համակարգին ազգային անվտանգության ծառայությունը միացնելու ծրագրերը։ԱԺ-ն ընդունեց ատեստավորում անցնելու դեպքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար սահմանող նախագիծըՍարգսյանի խոսքով` փոփոխությունները մի կողմից կբարձրացնեն հայ փրկարարների պատրաստության, որակավորման մակարդակը, մյուս կողմից թույլ կտան զգալիորեն բարելավել իրենց նյութական վիճակը:Նա հավելեց, որ խոսքը հավելավճարի` գրեթե կրկնակի չափով հաշվարկի մասին է, քանի որ այս պահին էլ աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն։Նշենք, որ փրկարար ծառայությունում միջին աշխատավարձը 160-250 000 դրամ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42976997_134:0:1555:1066_1920x0_80_0_0_8e6385802467731c55fd213a597ac78b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փրկարար, արփինե սարգսյան, աշխատավարձ
հայաստան, փրկարար, արփինե սարգսյան, աշխատավարձ
Փրկարարները հավելավճար ստանալու հնարավորություն կունենան. Սարգսյանը ներկայացրեց նախագիծը
11:44 07.04.2023 (Թարմացված է: 11:54 07.04.2023) Այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, ապա կազատվեն պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունն առաջարկում է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների համար ներդնել ատեստավորման համակարգ՝ հետագայում բարձրացնելով նրանց աշխատավարձը: «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ատեստավորման համակարգն արդեն ներդրվել է զինված ուժերում և ոստիկանությունում։ Քննարկվում են այդ համակարգին ազգային անվտանգության ծառայությունը միացնելու ծրագրերը։
Սարգսյանի խոսքով` փոփոխությունները մի կողմից կբարձրացնեն հայ փրկարարների պատրաստության, որակավորման մակարդակը, մյուս կողմից թույլ կտան զգալիորեն բարելավել իրենց նյութական վիճակը:
«Ատեստավորման առաջին անհաջող փորձի դեպքում աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն ունի: Այս ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար: Իսկ այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, ապա կազատվեն պաշտոնից»,–ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ խոսքը հավելավճարի` գրեթե կրկնակի չափով հաշվարկի մասին է, քանի որ այս պահին էլ աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն։
Նշենք, որ փրկարար ծառայությունում միջին աշխատավարձը 160-250 000 դրամ է։