https://arm.sputniknews.ru/20230407/peskvovy-khvosel-e-ukrainaji-veraberjal-pastatghteri-artahvosqi-masin-57853351.html
Պեսկովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթերի արտահոսքի մասին
Պեսկովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթերի արտահոսքի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ «New York Times»–ը հայտնել էր, որ Պենտագոնը հետաքննում է ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող ու դրանց ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերի... 07.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-07T18:26+0400
2023-04-07T18:26+0400
2023-04-07T18:41+0400
ռուսաստան
ուկրաինա
պենտագոն
դմիտրի պեսկով
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ-ն կասկած չունի, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ներգրավված են հակամարտության մեջ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցին։Ավելի վաղ ամերիկյան «New York Times» թերթը հայտնել էր, որ Պենտագոնը պարզում է, թե ինչպես են սոցիալական ցանցերում հայտնվել այն նյութերը, որոնցում նկարագրվում են ուկրաինական զորքերի վիճակը և դրանց ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը: Պարբերականը նշել էր, որ փաստաթղթերը, որոնք թվագրվում են մարտի սկզբով, իբր տարածվում են ռուսական իշխանամետ Telegram-յան ալիքներում։Նա նշել է, որ այդ ներգրավվածության մակարդակն աստիճանաբար աճում է, և Մոսկվան հետևում է այդ գործընթացին։«Դե իհարկե, դա բարդացնում է ամբողջ պատմությունը, բայց դա չի ազդի հատուկ գործողության արդյունքի վրա»,-հավելել է Պեսկովը:Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պենտագոն, դմիտրի պեսկով, փաստաթուղթ
ռուսաստան, ուկրաինա, պենտագոն, դմիտրի պեսկով, փաստաթուղթ
Պեսկովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթերի արտահոսքի մասին
18:26 07.04.2023 (Թարմացված է: 18:41 07.04.2023) Ավելի վաղ «New York Times»–ը հայտնել էր, որ Պենտագոնը հետաքննում է ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող ու դրանց ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին նյութերի արտահոսքը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ-ն կասկած չունի, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ներգրավված են հակամարտության մեջ։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցին։
Ավելի վաղ ամերիկյան «New York Times» թերթը հայտնել էր, որ Պենտագոնը պարզում է, թե ինչպես են սոցիալական ցանցերում հայտնվել այն նյութերը, որոնցում նկարագրվում են ուկրաինական զորքերի վիճակը և դրանց ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը: Պարբերականը նշել էր, որ փաստաթղթերը, որոնք թվագրվում են մարտի սկզբով, իբր տարածվում են ռուսական իշխանամետ Telegram-յան ալիքներում։
«Մենք նույնիսկ աննշան կասկածներ չունենք ռուս–ուկրաինական հակամարտության մեջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուղղակի կամ անուղղակի ներգրավվածության հարցում»,- ասել է Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին:
Նա նշել է, որ այդ ներգրավվածության մակարդակն աստիճանաբար աճում է, և Մոսկվան հետևում է այդ գործընթացին։
«Դե իհարկե, դա բարդացնում է ամբողջ պատմությունը, բայց դա չի ազդի հատուկ գործողության արդյունքի վրա»,-հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։