00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի է բողոքել խաղաղապահներից, բայց նրանք զսպում են էսկալացիան ԼՂ-ում․ ՌԴ դեսպան

© Photo : Russian Peacekeepers missionՌԴ խաղաղապահ Արցախում
ՌԴ խաղաղապահ Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
ՌԴ խաղաղապահ Արցախում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում այն պարտավորություններից, որոնք ունի համապատասխան համաձայնագրերի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներից կարելի է բողոքել, բայց Ռուսաստանի ներկայությունը էսկալացիա թույլ չտալու կարևոր գործոն է, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը շարունակում է համագործակցության առանցքային ուղղություններից մեկը մնալ:
«Ռուսաստանը որևէ կերպ չի հրաժարվում համապատասխան համաձայնագրերի շրջանակներում իր ունեցած պարտավորություններից։ Գործում է 102-րդ ռազմակայանը, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան նաև հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` ցավոք, խաղաղապահների հասցեին ժամանակ առ ժամանակ քննադատություններ են հնչում, բայց դա չի ջնջում այն փաստը, որ այն Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման առանցքային գործոնն է:
«Սա, իմ կարծիքով, ապացուցելու կարիք չի զգում», - հավելել է Ռուսաստանի դեսպանը:
Նույնիսկ հիմա, այն պայմաններում, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ մեծ դեր են խաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու առումով՝ աջակցություն ցուցաբերելով կենսական պարագաների, սննդի մատակարարման հարցում։
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այդ ոլորտը զգայուն է և ոչ հրապարակային։
Հայաստանում, նրա խոսքով, իրավիճակն առհասարակ առանձնահատուկ է. հանրապետությունում կա ռուսական ռազմակայան, գործում է զորքերի միացյալ խմբավորում, և դա, բնականաբար, ենթադրում է համատեղ միջոցառումներ, զորավարժություններ՝ բավականին կանոնավոր հիմունքներով:
Խոսելով համատեղ զորավարժությունների մասին ՝ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը դա դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն և տարածաշրջանում անվտանգության պահպանման ու ամրապնդման, խնդիրների ու հակասությունների քաղաքական կարգավորման համար պայմանների ստեղծման ընդհանուր ջանքերի բաղկացուցիչ մաս:
Լրահոս
0