00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և Լիբանանի հարավին

Բաժանորդագրվել
Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշել է կոշտ պատասխան տալ գնդակոծություններին:
Իսրայելցի զինվորականները վերսկսել են հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։
Գազայի հատվածին հարվածներ հասցնելու հաղորդագրությունը հաջորդել է բանակի այն հայտարարությանը, թե իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում նաև Լիբանանի հարավային հատվածին:
Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածին ավիահարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծություններից հետո:
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության լրացուցիչ օբյեկտների, այդ թվում՝ զենքի արտադրության ստորգետնյա համալիրի հանքի, զենքի արտադրության երեք լրացուցիչ օբյեկտների եւ ահաբեկիչների թունելի ուղղությամբ», - հայտարարել են զինվորականները:
Իսրայելն ուզում է սադրել Իրանին և տարածաշրջանային պատերազմ հրահրել. Պետրոսյան
Երեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիբանանի տարածքից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնք ուղղված են եղել Իսրայելի հյուսիսում գտնվող հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանամերձ բնակավայրերին և քաղաքներին: Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի տարածքից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որոնցից 25–ը ՀՕՊ համակարգը կարողացել է որսալ: Ըստ իսրայելական բանակի` Լիբանանի տարածքից գնդակոծությունն իրականացրել են Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման խմբավորումները:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ավելի վաղ երկրի ռազմական ղեկավարությանը կարգադրել էր պատրաստվել ցանկացած հնարավոր պատասխան միջոցների: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ հրեական պետության թշնամիները կվճարեն Իսրայելի դեմ ագրեսիայի յուրաքանչյուր գործողության համար՝ հավելելով, որ ներքին տարաձայնությունները չեն խանգարի դրան:
Լրահոս
0