00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն ու Ռայիսին հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

© Photo : official site of the President of IRIԹուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իբրահիմ Ռայիսին
Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իբրահիմ Ռայիսին - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իբրահիմ Ռայիսին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի առաջնորդը շեշտել է «խելամիտ մոտեցման» կարևորությունը Պաղեստինում էսկալացիայի նոր փուլը կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իբրահիմ Ռայիսին հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները խոսել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի ուժային գործողությունների, ինչպես նաև Գազայի հատվածին և հարավային Լիբանանին հասցված հարվածների մասին:
Ըստ թուրքական պարբերականի՝ Էրդողանն ընդգծել է «խելամիտ մոտեցման» անհրաժեշտությունը Պաղեստինում էսկալացիայի նոր փուլը կանխելու համար։ Նա իրանցի գործընկերոջը կոչ է արել ուժեղացնել փոխգործակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի միջոցով:
Թերթը հիշեցնում է, որ Ռայիսիի այցն Անկարա երկու անգամ հետաձգվել էր․ առաջին անգամ պատճառները չէին նշվել, երկրորդ անգամ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով:
Անկարան և Թեհրանը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ «հաշվի առնելով Իրանի ռազմական աջակցությունը Բաշար Ասադի կառավարությանը»: Այնուամենայնիվ, ինչպես գրում է պարբերականը, վերջին շփումները հանգեցրել են հարաբերություններում «դրական միտումների», և Թեհրանը բացահայտ աջակցում է Դամասկոսի և Անկարայի միջև ջերմացմանը:
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և Լիբանանի հարավին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 5-ի գիշերը տասնյակ պաղեստինցիներ են տուժել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ուժայինների հետ բախումների ժամանակ: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել էր, որ Ալ-Աքսայում իրականացված ռեյդի արդյունքում ձերբակալվել է 350 մարդ: Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանը, Եգիպտոսը, Իրանը, Թուրքիան։
Իսրայելական կործանիչներն ու տանկերը նույն գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ արմատական շարժման օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի վրա հրթիռների արձակմանը: Ապրիլի 6-ին Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավին, թիրախ են դարձել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները։
Լրահոս
0