00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի 7-ն այս տարի համընկել է Ավագ ուրբաթի հետ. նշե՞լ, թե՞ ոչ

© Sputnik / Andranik GhazaryanԾաղկեփնջով աղջիկ
Ծաղկեփնջով աղջիկ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2023
Ծաղկեփնջով աղջիկ
Բաժանորդագրվել
Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը կարծում է, որ Զատկի տոնի համար նախատեսվող զարդարանքներն ու պարագաները խաբկանք են, եթե այդ զարդարանքը հետին պլան է մղում տոնի հոգևոր կողմը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Յուրաքանչյուրն ինքն է որոշում` նշել Աստվածածնի ավետման տոնը` Ապրիլի 7–ը, թե Ավագ ուրբաթի խորհրդով առաջնորդվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը` մեկնաբանելով այդ երկու օրերի համընկնման ժամանակ քրիստոնյայի անելիքները։
Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Ամենայն հայոց կաթողիկոսն Գարեգին Բ–ն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այս տարի այն համընկել է Ավագ ուրբաթի` Հիսուս Քրիստոսի ձերբակալության, չարչարանքների, խաչելության և մահվան օրվա հետ։ Ավագ ուրբաթին հաջորդում է Ավագ շաբաթը, որի երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Այդպիսով եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը և տրվում նրա Հարության ավետիսը։
Հոգևորականն ընդգծում է, որ քրիստոնյան չի կարող զատկական հարության ուրախությունը լիարժեք ապրել, եթե Ավագ ուրբաթ օրվա խորհրդավոր տխրությունը չի ապրել։
«Մենք միշտ ուզում ենք արդյունքից օգտվել, բայց այդ արդյունքը, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվել, դրանից միշտ խուսափում ենք։ Այո՛, պետք է տխրենք այդ օրը, որովհետև ի վերջո հարությունը մահ է ենթադրում։ Մենք սովորաբար մեր շրջապատում, երբ մարդ է մահանում տխրում ենք, ցավ ենք ապրում, մեզ զրկում ենք մատնանշած ուրախություններից, և դա նորմալ է։ Աննորմալ կլինի, եթե այդ կորստյան համար ցավ չզգանք, չապրումակցենք։ Պատկերացրեք` աշխարհի տերն է այդ օրը չարչարվել, ընդ որում` ոչ միայն մահկանացուն է կնքել, այլ նաև նվաստացվել և ծաղրվել է։ Եվ դա արել է մեր փրկության համար»,–ասում է Սրբազան հայրը։
Վարդապետ Զարգարյանի խոսքով` Քրիստոսի խաչելության օրը ապրումակցումը ոչ թե Քրիստոսին է պետք է, այլ հենց մեզ` մարդկությանն է պետք։
Ավագ ուրբաթից հետո եկեղեցին և քրիստոնյա հանրությունը պատրաստվում են Սուրբ Հարության տոնին։ Խանութներում նախազատկական եռուզեռն ու ամենուր տոնին առնչվող պարագաների և զարդարանքների վաճառքը հոգևորականը համարում է խաբկանք, եթե տոնի ժամանակ շեշտը դրվում է միայն զարդարանքի վրա։
Նրա խոսքով` անգամ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում է կրոնական տոները առևտրայնացվել և փորձ է արվել տնտեսական շահ ստանալ դրանից, ինքն անձամբ դեմ չէ նման երևույթներին, սակայն վերապահումներ ունի։
«Ոչ միայն այս տոնին, մկրտության ու պսակի ժամանակ էլ բավականին մեծ գումար է ծախսվում գեղագիտական զարդարանքի վրա, իսկ հոգևոր կողմը զեղչվում է։ Եթե հավատքը կա, մնացած զարդարանքները չեն խանգարում, բայց եթե շեշտը դնում ենք զարդարանքի վրա, տոնն ենք խեղաթյուրում։ Դա ես տեսել եմ Արևմուտքում, երբ Սուրբ ծնունդի առթիվ բոլոր ռեստորանները զբաղեցված են, սակայն տոնող մարդիկ ո՛չ կնքված են, ո՛չ էլ եկեղեցի են գնում։ Ինչ-որ առումով այդ տոները դարձել են աշխարհիկ»,–ասաց հոգևորականը։
Անդրադառնալով Սուրբ Հարության օրվա պատգամին` նա մեջբերեց Քրիստոսի տված պատվիրանը. «Սիրեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի։ Սրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ Այդ սերը, հոգևորականի խոսքով, պետք է արտահայտվի գործնականում` գետնի վրա, որը «խաչի ճանապարհն է»։ Հայ ազգն էլ իր խաչի ճանապարհ ունի, որից փորձում է փախչել։
«Մենք որքան որպես պետություն փախչենք խաչից, այնքան ավելի ծանր խաչ ենք ստանալու։ Մենք վախենում ենք պատերազմից։ Այն մտայնությամբ ենք առաջնորդվում, որ Քրիստոսին ասում էին` «փրկիր ինքդ քեզ», և ամեն գնով ուզում ենք փրկել մեզ։ Մի մասն արտագաղթում է, ոմանք ասում են` հողերը տվեք, փրկվենք։ Սակայն այս լույսի տոնը` Հարության տոնը, փաստված հաղթանակի տոն է, որ անցել է խաչի ճանապարհով, և Հիսուսը մեզ ասում է` «մի վախեցեք անցնել խաչի ճանապարհով, որովհետև ի վերջո հաղթանակով է դա պսակվելու»,– հավելեց հոգևորականը։
Նշենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, որը նաև Զատիկ է կոչվում (նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված)։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։
Ե՞րբ ներկել ձուն, փլավը չամիչո՞վ եփել, թե՞ առանց դրա. Զատկի գրված ու չգրված կանոններ
Լրահոս
0