00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի միջանցք էլ չկա. Արամ Սարգսյանը պատմում է` ինչպես են փորձել հասնել Արցախ

© Sputnik / David GalstyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Սյունիք
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը վստահ է, որ իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներն Արցախ հասնել այդպես էլ չեն կարողացել, դա անել չի հաջողվել նաև նոր` Տեղ–Կոռնիձոր ճանապարհով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի ակցիա անցկացրեցին ապրիլի 4-ին։ Նրանք նաև հայտարարեցին, որ ապրիլի 4-ին շարասյունով պատրաստվում են գնալ դեպի Ստեփանակերտ։

«Մենք որոշեցինք գնալ համոզվելու` ապրիլի 1-ից համապատասխան ճանապարհը, որը տանում է դեպի Արցախ, բաց է, թե ոչ։ Հասանք Տեղ գյուղ, մի քիչ անցանք, մեզ կանգնեցրին ոստիկանության աշխատողները, շատ քաղաքավարի բացատրեցին, որ մեր անվտանգությունը ապահովելու հանձնարարական ունեն, դրա համար մեզ թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը»,– նշեց Սարգսյանը։

Դրանից հետո նախաձեռնության անդամները հետաքրքրվել են, թե արդյոք այս դեպքում կարող են Արցախ ուղևորվել նոր ճանապարհով` Կոռնիձորով։ Բացասական պատասխան են ստացել, ոստիկաները զգուշացրել են, որ ճանապարհը փակ է։ Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամները որոշել են փորձել ու առաջ գնալ։
«Հասանք հայկական ուղեկալի, որտեղ հայ ոստիկաններ էին կանգնած և Շուշիի շրջանի ներկայացուցիչները։ Մեզ բացատրեցին, որ դրանից հեռու գնալ հնարավոր չէ, և մենք պետք է հետ գանք։ Ստացվեց, որ մենք ստիպված եղանք մեր սեփական հողից հետ գնալ, դա 5-կիլոմետրանոց այն ճանապարհն է, որ պետք է ապահովված լիներ, սակայն չկա, ոչ մի միջանցք չկա»,– նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` Տեղ գյուղի շրջակայքում երևում են նաև ադրբեջանիների կատարած ինժեներական աշխատանքները, ընդ որում` գյուղացիներին պատկանող հողամասերում։ Նախաձեռնության անդամները տեղում տեղեկացվել են, որ հիմա քարտեզներով սահմանազատման գործընթաց է իրականացվում։ Քաղաքական գործիչը սա աբսուրդ է համարում։
«Սա քաղաքական «նոն սենս» է, նրանք մուտք են գործել մեր տարածք, մենք քարտեզներով փորձում ենք բացատրել, որ սխալվել են։ Թշնամուն պետք է պատժել այդպիսի գործողությունների համար, բայց ոչ մի բան չի արվել։ Իշխանությունը չի կարողանում ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը»,– շեշտեց Սարգսյանը։
«Միասին» նախաձեռնության անդամները քարտեզագիրների խումբ չեն տեսել։ Բացատրություն ստանալու համար ցանկացել են հանդիպել ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղի ղեկավարության հետ, սակայն նրանց ասել են, որ` գերզբաղված են, առաջիկա մի քանի օրերի ընթացքում հայտարարություն կտարածեն ու կմեկնաբանեն իրավիճակը։
Հիշեցնենք` մարտի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ պայմանավորվածության, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղու փոփոխություն է եղել։ Այժմ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։
Լրահոս
0