00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան կփորձի հասնել իր նպատակներից ևս մեկին. Մելքոնյանը` Աքարի հայտարարության մասին

Հուլուսի Աքարը թուրքական ժխտողականության գիտական հիմքերի կերտողներից է. Մելքոնյան
Բաժանորդագրվել
Թուրքագետի կանխատեսմամբ` հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանին ներկայացվող նախապայմանների փաթեթի մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջը շատ ավելի ինտենսիվ բնույթ կկրի։
Թուրքիայում ամենևին չի դադարում Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականությունը, որի թուլացման որևէ միտում չի նշմարվում, հակառակը` այդ քաղաքականությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, և միամտություն կլինի կարծել, որ Թուրքիան չի փորձի հասնել իր կարևոր նպատակներից ևս մեկին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Անկարայից հնչող հայտարարությունները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է` Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերությունները կարգավորել բարեկամության և համագործակցության շրջանակում։ Խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացած հնարավորության դեպքում և ցանկացած հարթակում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց անդամ կկազմեն պատմաբանները։
«Շատ հիմնավորված է այն իրողությունը, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս հենց Հուլուսի Աքարը, որովհետև նա, բացի զինվորական լինելուց, նաև գիտնական է, որի դոկտորական ատենախոսության թեման վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Հայկական հարցին և դրանց հետ կապված թուրքական տեսակետներին։ Աքարը թուրքական ժխտողականության գիտական հիմքերի կերտողներից է»,– նշեց Մելքոնյանը։
Նրա խոսքով` Թուրքիայի պաշտպանության նախարարի բարձրացրած թեզերը կրկնում են առնվազն մի քանի տասնամյակների վաղեմություն ունեցող դրույթները` ցույց տալով, որ Հայկական հարցի առնչությամբ թուրքական քաղաքականությունը մնում է ընդգծված բացասական` անկախ այն հանգամանքից, թե ով է ղեկավարում երկիրը։ Մելքոնյանի պնդմամբ` այդ թեզերը բոլորովին կապ չունեն իրականության և օբյեկտիվ իրողությունների հետ, դրանք շարունակաբար ի ցույց են դնում Թուրքիայի պետական քաղաքականության արհեստական ու արհեստածին բնույթը։
«Պատմական արխիվները բացելու պահանջը նույնպես այդ թեզերից է, որովհետև տարիներ շարունակ թուրքական կողմը պնդել է, թե իբր հայկական արխիվներում կան այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են հերքել ցեղասպանության իրողությունը, ինչն անգամ դուրս է տրամաբանական վերլուծությունների տիրույթից։ Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստագրական բազան այնքան մեծ է, որ դրա հերքման մասին խոսելն ինքնին անտրամաբանական է»,– ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա` պետք է ի վերջո դիտարկել այդ ամենի հետևանքը` ո՞ւր են իրենց պատմական հայրենիքում ապրած միլիոնավոր հայերը։ Թուրքագետը ենթադրում է, որ ծեծված թեզերը (բայց ավելի ագրեսիվ շեշտադրումներով) այս տարի նույնպես շարունակվելու են տարատեսակ կեղծ գիտական միջոցառումների և հայտարարությունների տեսքով։
«Հիմա թուրքական կողմն ավելի անկաշկանդ է գործում, որովհետև ի տարբերություն նախորդ շրջանի` Հայաստան պետությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը կարծես թե չի էլ դիտարկում որպես առաջնահերթություն։ Երևանի կողմից հնչող խաղաղության թեզերը որևէ արձագանք չեն գտնում Անկարայում, և նույնիսկ երկրաշարժի հետևանքները վերացնելու մեջ գտնվող Թուրքիան շատ արագ անդրադառնում է Մեծ Եղեռնի հետ կապված ցանկացած զարգացման։ Սա վկայում է, որ ժխտողականությունն այդ երկրի անկյունաքարային քաղաքականության ուղղություններից մեկն է»,– ասաց Մելքոնյանը։
Թուրքագետի կանխատեսմամբ` հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանին ներկայացվող նախապայմանների փաթեթի մեջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջը շատ ավելի ինտենսիվ բնույթ կկրի և, ցավոք, հաջողելու հնարավորություն ունի։
«Եթե Հայաստանը զիջում է բոլոր հարթություններում և կատարում թուրք–ադրբեջանական տանդեմի պահանջները, ապա առնվազն միամտություն կլինի կարծել, որ Թուրքիան չի փորձի հասնել իր կարևոր նպատակներից ևս մեկին` Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացի կասեցմանը»,– ընդգծեց Մելքոնյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։
Լրահոս
0