00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի. Հուլուսի Աքար

© AP Photo / Virginia MayoԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աքարը մի կողմից հիշեցրել է, որ հայ և թուրք ժողովուրդները դարերով խաղաղ ապրել են, մյուս կողմից էլ նշել է, թե 1915-ի համար ՀՀ-ն պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների համար։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են հարաբերությունները կարգավորել բարեկամության և համագործակցության շրջանակներում։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Aydınlık թերթը։
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն հայ–թուրքական հարաբերությունների վերականգնման հարցը
«Թուրքիան աայն համոզմունքն ունի, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ միասին ապրել են հանդուրժողականության և խաղաղության մեջ, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում»,–ասել է Աքարը:
Խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ցանկացած հնարավորության դեպքում և ցանկացած հարթակում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց անդամ կկազմեն պատմաբանները»:
«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք այս հարցի վերաբերյալ մեր համառ կոչը։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային մասշտաբի պատմաբանների համար, հաշտվի արդյունքների հետ և չանհանգստանա դրա համար։ Սակայն այդ առաջարկին դեռ պատասխան չի տրվել»,–նշել է թուրք նախարարը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Լրահոս
0