00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա կարող է քմծիծաղի արժանանալ. կամավորությունը ՀՀ–ում դրվում է իրավական հիմքերի վրա

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նախագծի մշակութային ու քաղաքակրթական առանձնահատկությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծ է մշակել։ Գերատեսչության ղեկավար Նարեկ Սարգսյանը նախագիծն այսօր ներկայացրեց կառավարության դատին։
Նրա խոսքով` նոր օրենքը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերությունները` ստեղծելով միասնական իրվական հիմքեր ՀՀ–ում կամավորության մշակույթի զարգացման և տարածման համար։
«Ներկայացվող նախագծի ընդունմամբ մենք կկարողանանք սահմանել կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքից առանձնացնելու հստակ կարգավորումները»,– ասաց նախարարը։
Մկրտչյանը նշեց, որ օրենքը արտակարգ իրավիճակներում մեծ թվով կամավորների ներգրավելու հնարավորություն կտա, ինչպես նաև քաղաքացիները կկարողանան կամավոր աշխատանքի արդյունքում մասնագիտական փորձառություն ձեռք բերել ՀՀ պետական կառույցներում ու մասնավոր կազմակերպություններում։
Ըստ նախարարի` կամավոր աշխատանքը կյանքի ու առողջության ապահովագրության իրավունք կընձեռի։
Բրինձ–լոբի տրամաբանությունը դադարեցնել. Փաշինյանն արգելեց «կետային» բարեգործությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց նախագծի մշակութային ու քաղաքակրթական առանձնահատկությունը։
«Հանրային համերաշխության տեսակետից շատ կարևոր է, որ մարդը որոշակի ժամանակ տրամադրում է կամավոր աշխատանքին։ Դա կարող է լինել խնամքի կենտրոններում, առողջապահական հիմնարկներում, համայնքում շաբաթօրյակ անել կամ կոմունալ ծառայությունների աջակցել, ինչը հիմա մեզանում ընդունված չէ ու նույնիսկ կարող է որոշակի քմծիծաղի արժանանալ, ինչը իրականում ողբերգություն է, ողբերգություն, որի կապը այլ ողբերգությունների հետ մենք ուղղակի չենք տեսնում։ Սա այն դեպքն է, երբ ասված է, որ պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն իր խոսքում նաև կարևորեց կամավորության ձևակերպումը թվայնացնելը` դրա հետագծելիությունն ապահովելու համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է բուհերի ընդունելության կարգում կամավորական աշխատանքը դարձնել պարտադիր բաղադրիչ։
Քննարկման ավարտին կառավարությունը հավանություն տվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Պարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն միայն կանանցով
Լրահոս
0