https://arm.sputniknews.ru/20230406/rusastani-mshakujtn-ir-tsavali-ev-dzerqberumneri-shnvorhivchi-kareli-chegharkel-kusturica-57816846.html
Ռուսաստանի մշակույթն իր ծավալի և ձեռքբերումների շնորհիվ չի կարելի «չեղարկել». Կուստուրիցա
Ռուսաստանի մշակույթն իր ծավալի և ձեռքբերումների շնորհիվ չի կարելի «չեղարկել». Կուստուրիցա
Sputnik Արմենիա
Բելգրադում նշել են «Ռուսական տան» հիմնադրման 90-ամյակը։ Ռեժիսորը, չնայած հենակներին, մասնակցել է արարողությանը։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T23:04+0400
2023-04-06T23:04+0400
2023-04-07T08:17+0400
էմիր կուստուրիցա
ռուսաստան
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2024/15/20241516_0:76:2877:1694_1920x0_80_0_0_9641d32e4313d979271965f733d8656a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսական մշակույթը չի կարող «չեղարկվել»՝ շնորհիվ իր ծավալի, խորության և ձեռքբերումների, հայտարարել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Բելգրադում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) հիմնադրման 90-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նշվում է, որ Կուստուրիցան ժամանել է տոնակատարությանը գիպսով և հենակներով, նա ապաքինվում է ոտքի կոտրվածքից հետո: Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն ՌԴ մշակույթի նախարարության կողմից նրան է հանձնել «Ռուս մեծ գրող Ֆ.Մ. Դոստոևսկի 1821-2021» մեդալը:Սերբիայի փոստը «Ռուսական տան» 90-ամյակին նվիրված հատուկ նամականիշներ է թողարկել, դրանք ներկայացրել են ներկաներին:Տոնական ծրագրի երաժշտական մասում հայտնի վոկալիստ, ռուսական ռոմանսների կատարող Իրինա Կրուտովայի և ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգներն են կայացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2024/15/20241516_0:0:2729:2047_1920x0_80_0_0_a5758c3a95b815a92fe5f94cc19cc3e2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմիր կուստուրիցա, ռուսաստան, մշակույթ
էմիր կուստուրիցա, ռուսաստան, մշակույթ
Ռուսաստանի մշակույթն իր ծավալի և ձեռքբերումների շնորհիվ չի կարելի «չեղարկել». Կուստուրիցա
23:04 06.04.2023 (Թարմացված է: 08:17 07.04.2023) Բելգրադում նշել են «Ռուսական տան» հիմնադրման 90-ամյակը։ Ռեժիսորը, չնայած հենակներին, մասնակցել է արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսական մշակույթը չի կարող «չեղարկվել»՝ շնորհիվ իր ծավալի, խորության և ձեռքբերումների, հայտարարել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան Բելգրադում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) հիմնադրման 90-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Կուստուրիցան ժամանել է տոնակատարությանը գիպսով և հենակներով, նա ապաքինվում է ոտքի կոտրվածքից հետո: Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն ՌԴ մշակույթի նախարարության կողմից նրան է հանձնել «Ռուս մեծ գրող Ֆ.Մ. Դոստոևսկի 1821-2021» մեդալը:
«Շատ ուրախ եմ, որ իմ անունը կապվում է մի մարդու հետ, որը բացահայտել է մարդկային ամենախորը գաղտնիքները և որն այժմ թույլ չի տալիս Արևմտյան Եվրոպայում հրաժարվել մշակույթից։ Առանց այդպիսի մարդկանց նրանք հեշտությամբ կկործանեին մշակույթը: Ծավալի, խորության ու ձեռքբերումների և հավերժական արժեքի շնորհիվ ռուսական մշակույթը երբեք չի կարող մերժում ստանալ», - մրցանակաբաշխության ժամանակ ասել է հայտնի ռեժիսորը։
Սերբիայի փոստը «Ռուսական տան» 90-ամյակին նվիրված հատուկ նամականիշներ է թողարկել, դրանք ներկայացրել են ներկաներին:
Տոնական ծրագրի երաժշտական մասում հայտնի վոկալիստ, ռուսական ռոմանսների կատարող Իրինա Կրուտովայի և ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգներն են կայացել։