00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խորհրդավոր կղզին». Արաքս գետը նախկին հունին վերադարձնելը 16 ամիս կտևի

CC BY-SA 4.0 / Ben Men Lyun / Araks River (cropped, resized)Արաքս գետը
Արաքս գետը - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Արաքս գետը
Բաժանորդագրվել
Ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և մոտ 400 հա մակերեսով կղզի մյուս կողմում է հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը՝ այն նախկին հունին վերադարձնելու նպատակով, 16 ամիս կտևի, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
2022 թվականի հունիսին կառավարությունը 22,4 մլն դրամ (մոտ 53 հազար դոլար) է հատկացրել Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում (հայ-թուրքական սահմանին) Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նախագծի նախագծահաշվարկային աշխատանքների համար։ Արաքսի հովտի ավազահանքի շահագործման հետևանքով գետը փոխել է իր նախկին հունը և հիմա Հրազդան գետի հունով է հոսում։
© Photo : GoogleԱրաքս գետի հունի փոփոխության արդյունքում առաջացած կղզին
Остров, образовавшийся в результате изменения русла реки Аракс - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Արաքս գետի հունի փոփոխության արդյունքում առաջացած կղզին
Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ «Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև պետական սահմանը, համաձայն 1973թ.-ի վերասահմանանշման, անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը այժմ գետի հունի փոփոխման հետևանքով ջրազրկվել է, պատվել է խիտ թփուտներով և ծառերով: Արաքս գետի նախկին հունի և ներկայիս հունի միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել էր Արաքս գետի ներկայիս հունի վրա ամբարտակ կառուցել՝ գետի ջրերը նախկին հունը ուղղելու և մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողատարածքը վերականգնելու համար:
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում այս նախագծի իրականացումը։
Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նախագծող կողմից կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը ներկայացվել է պատվիրատուին՝ ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեին: Նախագծային փաթեթի հանձնման-ընդունման գործընթացը ուսումնասիրություն-քննարկման փուլում է:
Քաղաքացին առանց թույլատվության հանքից արդյունահանել և վաճառել է ավազակոպճային զանգված. ՊԵԿ
Նախարարությունից տեղեկացրին նաև, որ փաստաթղթերի ընդունումից հետո միջոցներ կձեռնարկվեն շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ, և մրցույթ կհայտարարվի:
«Նախագծահաշվարկային փաստաթղթերի համաձայն՝ շինարարության տևողությունը կկազմի 6 ամիս»,-հայտնեցին նախարարությունից։
Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում հաստատել էր շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, խնդրի առաջացման պատճառը տասնամյակներ շարունակ Արաքսի հովտի ավազահանքերի անվերահսկելի շահագործումն է: Գետի հունը փոխվել է ափերից ավազի հեռացման արդյունքում։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը տեղի ունեցած խախտումների մասին բազմիցս ահազանգել է տարբեր ատյանների, սակայն անարդյունք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ տեղեկացանք, որ 2020-2022 թվականների ընթացքում Արաքսի հովտում (Արարատի ու Արմավիրի մարզերի տարածքում) իրականացված վերահսկողական կանխարգելիչ աշխատանքների շրջանակում արձանագրվել է (սահմանապահների և իրավասու մարմինների կողմից) ապօրինի հանքարդյունահանման 21 դեպք։
Ընդ որում` արձանագրվել է անմիջապես հունից ավազի արդյունահանման 1 և բուն Արաքսի հունը փոխելու 2 դեպք։
ՏԿԵՆ-ից Sputnik Արմենիային տրամադրեցին Արաքս գետի ավազանում գտնվող 15 ավազահանքների ցանկը (2023 թվականի փետրվարի տվյալներով), որոնցում պաշտոնապես թույլատրված է ավազի արդյունահանումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանի բնապահպանական տեսչությունը բացահայտել էր ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը: Տեսուչները ստուգումների շրջանակում Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մոտ ապօրինի ավազահանք էին հայտնաբերել: Փետրվարի 28-ին տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ կասեցվել է ավազի արդյունահանումը անմիջապես Արաքս գետի հունից։ Ապրիլի 3-ին տեսչությունը հայտարարել էր Արաքսին հարող Ռանչպար գյուղի տարածքում ապօրինի արդյունահանումը դադարեցնելու մասին։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանում ընդունվել էին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Արաքսի ափի մոտ գտնվող ավազահանքերից ավազ արդյունահանող սուբյեկտները պետք է հանքերում GPS-սենսորներ տեղադրեն և չխախտեն արձանագրված կոորդինատները։
Լրահոս
0