00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԿԲ–ից հրահանգ է եկել. Սամվել Ճզմաչյանը մեկնաբանել է բանկային փոխանցումների մասին լուրերը

ԿԲ–ից եկել է հրահանգ. Սամվել Ճզմաչյանը մեկնաբանել է բանկային փոխանցումների մասին լուրերը
Բաժանորդագրվել
Սոցիալական հարթակներում վերջին շրջանում հաճախացել են ահազանգերն այն մասին, որ ՀՀ բանկերը մերժում են արտերկիր գումար փոխանցել։
Միջազգային արժութային համակարգերի հետ Հայաստանի բանկերը խնդիրներ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի փոխնախագահ Սամվել Ճզմաչյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե հայաստանյան բանկերը մերժում են արտերկիր գումար փոխանցել։
«Այնպես չէ, որ մասսայական չեն փոխանցում և վերջ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ սոցիալական հարթակներում վերջին շրջանում հաճախացել են ահազանգերն այն մասին, որ ՀՀ բանկերը մերժում են արտերկիր գումար փոխանցել։
Սամվել Ճզմաչյանը հայտնեց, որ նման խնդիր օրերս ինքն էլ է ունեցել է ունեցել, բայց կապված բացառապես քարտից քարտ փոխանցում կատարելու հետ։
«Բոլոր տիպի փոխանցումները ստացվում են, բացի քարտից քարտ փոխանցումներից, երբ ես փորձում եմ իմ քարտից Мobile banking-ով փոխանցում կատարել մեկ այլ անձի քարտի վրա։ Երբ ես զանգահարեցի բանկ, ինձ ասացին` դուք փոխանցում կատարեք ձեր ընթացիկ հաշվից, և ստացվեց»,– ասաց մեր զրուցակիցը։
Սամվել Ճզմաչյանը փորձել է նաև ճշտել, թե ինչով է պայմնավորված խնդիրը։ Բանկում բացատրել են, որ իրենք էլ տեղյակ չեն, բայց Կենտրոնական բանկից նման հրահանգ են ստացել։
«Ինձ պատասխանեցին, որ ԿԲ–ից եկել է հրահանգ, որպեսզի ժամանակավորապես դադարեցնեն քարտից քարտ փոխանցումները` դոլարով և եվրոյով։ Երևի տեխնիկական բնույթի խնդիր է դա։ Ես այդպես եմ կարծում, կամ կուզեի, որ այդպես լիներ»,– ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե որքանով կարող է ԿԲ–ի հրահանգը կապված լինել ՌԴ–ի նկատմամբ արևմտյան սահմանափակումների ու դրանցից զգուշանալու հետ, Ճզմաչյանը պատասխանեց, որ հայաստանյան բանկերն այս հարցում բավականաչափ զգուշավոր են։
Արևմուտքը բանկային ճգնաժամի մեջ է. ՌԴ-ն խաղաղ նավահանգիստ է դառնում տնտեսական փոթորկի մեջ
«Հայաստանյան շուկայում ԵՄ–ի, ԵՄ անդամ տարբեր երկրների և ԱՄՆ–ի ներկայացուցիչները ուսումնասիրություններ անում են։ Եվ այդ ուսումնասիրությունները միշտ էլ ցույց են տվել, որ մեր բանկերն աշխատում են նորմերի մեջ։ Ես նույնիսկ գտնում եմ, որ ավելի նորմերի մեջ, ավելի մտավախությամբ, քան արժե։ Բայց մեր բանկերն այդպես են աշխատում»,– ասաց Ճզմաչյանը։
Հիշեցնենք` ԵՄ պատժամիջոցների գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն ասել էր, որ Եվրամիությունը ստուգում է Ռուսաստանից արտահանումների աճը դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, քանի որ կասկածներ կան, որ այդ երկրների միջոցով ՌԴ–ն շրջանցում է Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։
Լրահոս
0