00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կարող է տալ Հայաստանին բանկերի թվային փոխակերպումը, և ինչով է այն «սպառնում» բանկերին

© Sputnik / Asatur YesayantsԲանկոմատ
Բանկոմատ - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Բանկոմատ
Բաժանորդագրվել
Անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել կիբեռանվտանգությունը, այլև հետևել այն ռիսկերին, որոնք առցանց բանկինգում կարող են շատ ավելի արագ վրա հասնել։
Հայաստանի բանկային համակարգում թվային տրանսֆորմացիան արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Զարգացել է առցանց բանկինգը, խիստ տարածված են առցանց վարկերը։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ֆինանսական համակարգը պետք է պատրաստ լինի նոր էկոհամակարգի զարգացմանը և հետևի դրա հետ կապված ռիսկերին: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը այս խնդիրների մասին խոսեց Երևանում կայացած «Doing Digital» համաժողովի ժամանակ։

Ի՞նչ խնդիրներ է ձևակերպել կարգավորիչը, և ինչպե՞ս են դրանց վերաբերվում բանկերը

Առավել ակնհայտ խնդիրը կիբեռանվտանգության ամրապնդումն է: Որքան մեծանա էլեկտրոնային վճարումների շրջանառությունը, այնքան խաբեբաները ավելի մեծ ցանկություն կունենան դրանք «որսալու»։ Ուստի ԿԲ-ն հետևելու է անվտանգության չափանիշներին՝ ինչպես քարտային վճարումների, այնպես էլ բանկային գործարքների համար։ Բանկերը պետք է հետևեն այդ ստանդարների թարմացումներին։

Չեն հասցնի ուշքի գալ

Կա նաև մեկ այլ՝ պակաս ակնհայտ խնդիր. առցանց բանկինգի զարգացման դեպքում ֆինանսական ռիսկերի ճոճանակը շատ ավելի արագ է ճոճվում: Դրա վկայությունն է վերջերս ԱՄՆ-ում մի շարք բանկերի սնանկացումը։ Քանի որ հաճախորդները կարողանում են արագ, առցանց ռեժիմով կառավարել իրենց գումարները, շոկային ալիքը համակարգով անցավ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:
Երբ ամերիկյան «Silvergate Capital» բանկը (որը մասնագիտացած էր կրիպտոարդյունաբերության վարկավորման ուղղությամբ) հայտարարեց, որ իրեն լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ (2 միլիարդ դոլարից մի փոքր ավելի), ավանդատուներն անմիջապես ավելի քան 40 միլիարդ դոլար հանեցին բանկից: Անվստահությունը փոխանցվեց մյուս ավանդատուներին, որոնք գումար էին պահում երկու այլ բանկերում («Silicon Valley Bank» և «Signature Bank»)․ այս բանկերը մեծ ծավալով վարկավորում էին ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին (մեկ այլ ռիսկային ներդրում, որը վախեցրեց ավանդատուներին): Այս երկու բանկերից նույնպես սկսեցին զանգվածաբար գումար վերցնել։
ԿԲ–ից հրահանգ է եկել. Սամվել Ճզմաչյանը մեկնաբանել է բանկային փոխանցումների մասին լուրերը
Նախկինում (օրինակ՝ 2008 թվականի ճգնաժամի ժամանակ) այս գործընթացը մի քանի շաբաթ էր տևում, և բանկերը գումար ստանալու ժամանակ ունեին` վարկեր ներգրավելով (միջբանկային կամ ներդրումային հիմնադրամներից), արժեթղթեր թողարկելով, նոր ավանդներ ներգրավելով (թեկուզ ավելի բարձր տոկոսադրույքով) կամ համոզելով հաճախորդներին (կամ գոնե նրանց մի մասին), որ ձեռք չտան ավանդներին: Այնինչ հիմա «մահակն» այնքան արագ է իջնում, որ բանկերը չեն հասցնում ուշքի գալ։
Ուստի Հայաստանի կենտրոնական բանկն ամրապնդում է բանկերի կարգավորումն այնպես, որ առցանց բանկինգի զարգացման հետ մեկտեղ բոլոր ռիսկերը հնարավոր լինի հայտնաբերել և կասեցնել վաղ փուլում:

Open banking

Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի ֆինանսական համակարգում (և ոչ միայն) քննարկվում է «բաց բանկինգի» գաղափարը։ Նման համակարգով բանկերը միմյանց, ինչպես նաև երրորդ կողմի պրովայդերներին (օրինակ՝ առցանց խանութներին կամ բջջային օպերատորներին) իրենց հաճախորդների բազայի վերաբերյալ տվյալների հասանելիություն են տալիս։ Տեսականորեն դա թույլ է տալիս հավաքագրել հաճախորդների մասին այնպիսի ծավալի տվյալներ, որոնք որևէ բանկ ինքնություն չի կարող անել։ Այնուամենայնիվ, հայաստանյան բանկերը (և ոչ միայն) չեն ցանկանում փոխանցել իրենց հավաքագրած տվյալները, հատկապես խոշորները, որոնք ավելի շատ հաճախորդներ ունեն, հետևաբար՝ ավելի շատ տվյալներ։
Այդուհանդերձ, այդ նպատակով քննարկվում են տեխնիկական հնարավորությունները, այսպես կոչված բաց API-ների (բաց ֆինանսական տվյալների ինտերֆեյս) միջոցով: Բոլորն էլ հասկանում են, որ դա այսօրվա և գուցե նույնիսկ վաղվա գործ չէ։ Ընդգծենք, որ դրանց ներդրման վերաբերյալ որևէ որոշում ԿԲ–ն չի կայացրել և ապագայի համար չի հայտարարել։ Սակայն բանկային ոլորտում այդ հարցերը քննարկվում են, մանավանդ որ փոքր երկրներում էլեկտրոնային համակարգերը կարելի է ավելի արագ ներդնել։
Հայաստանյան բանկերը պատժամիջոցների չեն ենթարկվել, բայց խստացրել են պայմանները
Հայտնի օրինակներից մեկը Էստոնիան է, որտեղ հնարավոր է ոչ միայն էլեկտրոնային եղանակով օգտագործել բոլոր պետական ծառայությունները, այլև ծանոթանալ ընկերությունների տվյալներին, այդ թվում՝ նրանց ֆինանսական հաշվետվություններին (դրանք հրապարակվում են միասնական պորտալում): Եթե այդպիսի ընկերությունն ուզում է բանկ դիմել վարկի համար, ապա անհրաժեշտ ծրագրերն ունենալու դեպքում բանկերը կարող են նույնիսկ ավտոմատ կերպով ներբեռնել և մշակել այդ հաշվետվությունները և գնահատել (թեկուզ մոտավորապես) իրենց վարկառուի ֆինանսական վիճակը:
Դրա ամենակարևոր գործիքներից մեկը քաղաքացիների էլեկտրոնային նույնականացումն է և բանկերում ու պետական մարմինների տվյալների բազաների միջև փոխգործակցությունը: Այդ գաղափարն է ընկած այսպես կոչված «բջջային id»-ի հիմքում, որտեղ քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը «կարված է» հեռախոսի սովորական SIM քարտի մեջ։
Այդ ծրագիրն ընդունվել է փետրվարին, իսկ ոլորտային քաղաքականության ձևավորման համար ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որը գլխավորել է Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Հիմա այդ ամբողջ ենթակառուցվածքի համար նախագծեր և նորմատիվային բազա կնախապատրաստվի։
Լրահոս
0