00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրայր Թովմասյանի վարորդը մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը

© © Sputnik / Asatur YesayantsՀրայր Թովմասյան
Հրայր Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2023
Հրայր Թովմասյան
Բաժանորդագրվել
Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակության համար։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԴԱՀԿ աշխատակից, փաստացի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վարորդ հանդիսացող Ա.Հ.-ն մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել, որ 2011– 2015 թվականներին 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը։
Նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 4 տարի, սակայն նա համաներմամբ ազատվել է նշանակված պատժից:
Դատախազությունը նաև հայտնում է, որ Հրայր Թովմասյանը, լինելով ՀՀ արդարադատության նախարար և 2013 թվականի հուլիսի 16-ից տեղեկացված լինելով Ա.Հ.-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնի նշանակելու, սակայն փաստացի իր վարորդի գործառութային պարտականությունները կատարելու մասին, Ա.Հ.-ին ավելի բարձր վարձատրելու, կոչում շնորհելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունից չզրկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ա.Հ.-ի կողմից պաշտոնից բխող պարտականությունները չկատարելը կանխելու կապակցությամբ միջոցներ չի ձեռնարկել:
Ավելին` Թովմասյանը 2013 թվականի հուլիսի 13-ին ստորագրել է թիվ 158-Ա հրամանը, որով Ա.Հ–ին հատկացվել է ծառայողական զենք:
Ի դեպ, դատարանը որոշել է, որ ՀՀ արդարադատության նախին նախարար, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չի հարուցվի։
Լրահոս
0