https://arm.sputniknews.ru/20230406/hhn-masnakcelu-e-amni-hvovanu-nerqvo-evrvopajum-kajanaliq-zvoravarzhutjunnerin-singh-57804279.html
ՀՀ–ն մասնակցելու է ԱՄՆ–ի հովանու ներքո Եվրոպայում կայանալիք զորավարժություններին. Սինգհ
ՀՀ–ն մասնակցելու է ԱՄՆ–ի հովանու ներքո Եվրոպայում կայանալիք զորավարժություններին. Սինգհ
Sputnik Արմենիա
«Defender-23» զորավարժություններն անցկացվելու են եվրոպական 10 երկրների տարածքում, մասնակցելու են 26 երկրներ։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T18:23+0400
2023-04-06T18:23+0400
2023-04-06T18:51+0400
հայաստան
ամն
զորավարժություններ
պենտագոն
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/1876/10/18761050_0:0:3251:1830_1920x0_80_0_0_99aa6787061d35228213999156be9946.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։Ապրիլին կայանալիք զորավարժություններին մասնակցելու է մոտ 9000 ամերիկացի և մոտ 17 000 օտարերկրացի զինծառայող՝ 26 դաշնակից և գործընկեր երկրից. զորավարժությունների մի մասն անցկացվելու է եվրոպական 10 երկրում։Բացի ԱՄՆ-ից, «Defender-23»–ին մասնակցելու են զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա:Նա հայտնել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի` մարտունակ զորքերը և տեխնիկան արագ տեղակայելու կարողությունը, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայի խաղաղությանը, պաշտպանեն մայրցամաքը ագրեսիայից:«Defender-23» զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13 000 միավոր տեխնիկա՝ վերցված նախապես ստեղծված պաշարներից։Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հաստատել իր մասնակցությունն այս զորավարժություններին։Հայաստանում ռուսական ռազմակայանի հատուկջոկատայինները ոչնչացրել են պայմանական հակառակորդին
ամն
պենտագոն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1876/10/18761050_279:0:3010:2048_1920x0_80_0_0_7b92c1973d9b4b70fc881135fae4d0b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, զորավարժություններ, պենտագոն, եվրոպա
հայաստան, ամն, զորավարժություններ, պենտագոն, եվրոպա
ՀՀ–ն մասնակցելու է ԱՄՆ–ի հովանու ներքո Եվրոպայում կայանալիք զորավարժություններին. Սինգհ
18:23 06.04.2023 (Թարմացված է: 18:51 06.04.2023) «Defender-23» զորավարժություններն անցկացվելու են եվրոպական 10 երկրների տարածքում, մասնակցելու են 26 երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի զինվորականները մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք Defender-23 («Պաշտպան-23») զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնել է
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։
Ապրիլին կայանալիք զորավարժություններին մասնակցելու է մոտ 9000 ամերիկացի և մոտ 17 000 օտարերկրացի զինծառայող՝ 26 դաշնակից և գործընկեր երկրից. զորավարժությունների մի մասն անցկացվելու է եվրոպական 10 երկրում։
Բացի ԱՄՆ-ից, «Defender-23»–ին մասնակցելու են զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա:
«Սրանք ամենամյա, գրեթե 2 ամիս տևողությամբ զորավարժություններ են, որոնք կենտրոնանում են ԱՄՆ-ում գտնվող ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես տեղակայված պաշարների օգտագործման և եվրոպական դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործունակության խնդիրների վրա», - ասել է Սինգհը։
Նա հայտնել է, որ զորավարժությունները կոչված են ցույց տալու ամերիկյան բանակի` մարտունակ զորքերը և տեխնիկան արագ տեղակայելու կարողությունը, որպեսզի վստահեցնեն դաշնակիցներին, զսպեն նրանց, ովքեր սպառնում են Եվրոպայի խաղաղությանը, պաշտպանեն մայրցամաքը ագրեսիայից:
«Defender-23» զորավարժությունների ընթացքում կօգտագործվի մոտ 13 000 միավոր տեխնիկա՝ վերցված նախապես ստեղծված պաշարներից։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հաստատել իր մասնակցությունն այս զորավարժություններին։