https://arm.sputniknews.ru/20230406/hh-zhamanats-pvokhvarchapetneri-ajcery-klinen-petakan-ararvoghakargi-hashvin-57791957.html
ՀՀ ժամանած փոխվարչապետների այցերը կլինեն պետական միջոցների հաշվին
ՀՀ ժամանած փոխվարչապետների այցերը կլինեն պետական միջոցների հաշվին
Sputnik Արմենիա
Առաջարկվում է Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաև ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների... 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T15:10+0400
2023-04-06T15:10+0400
2023-04-06T15:16+0400
պատվիրակություն
փոխվարչապետ
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43077049_0:0:700:395_1920x0_80_0_0_60e07a3dea7dee6bfce3e8e54aa42620.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների ծախսերը կիրականացվի պետական միջոցների հաշվին։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Արտաքին հաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։Ըստ նախագծի` Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև ՀՀ փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։ Իսկ ծախսերի ֆինանսավորումը իրականացվելու է պետական արարողակարգի ծառայության և հյուրնըկալող համապատասխան մարմնին ներկայացրած հաշվետվության հիման վրա։Նշենք, որ նմանատիպ կարգավորումներն այժմ գործում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43077049_76:0:700:468_1920x0_80_0_0_6928a20bedfb29bd5549b5b670de9635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատվիրակություն, փոխվարչապետ, հանձնաժողով
պատվիրակություն, փոխվարչապետ, հանձնաժողով
ՀՀ ժամանած փոխվարչապետների այցերը կլինեն պետական միջոցների հաշվին
15:10 06.04.2023 (Թարմացված է: 15:16 06.04.2023) Առաջարկվում է Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ ներառել նաև ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետներին։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանի փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների ծախսերը կիրականացվի պետական միջոցների հաշվին։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Արտաքին հաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։
Ըստ նախագծի` Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև ՀՀ փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։ Իսկ ծախսերի ֆինանսավորումը իրականացվելու է պետական արարողակարգի ծառայության և հյուրնըկալող համապատասխան մարմնին ներկայացրած հաշվետվության հիման վրա։
«Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով»,–նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
Նշենք, որ նմանատիպ կարգավորումներն այժմ գործում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում։