https://arm.sputniknews.ru/20230406/azgajin-zhvoghvovum-areresumner-en-arvel-ynddimadir-ev-ishkhanakan-patgamavvorneri-mijev-57799118.html
Ազգային ժողովում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև
Ազգային ժողովում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև
Sputnik Արմենիա
Պաշտպանը հույս ունի, որ մասնագիտական արժանապատվությունը կգերիշխի մնացած ամեն ինչին։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T17:03+0400
2023-04-06T17:03+0400
2023-04-06T17:07+0400
պատգամավոր
մհեր սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451437_0:84:1600:984_1920x0_80_0_0_91c4a7555d70231e2ab6afb7ac6fb4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Խորհրդարանում այսօր քննչական գործողություններ են կատարվել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, որոնք մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Լրագրողների հետ զրույցում Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց` առերեսումներ անցկացնելու հարցում որևէ տարօրինակ բան չկա, սովորաբար առերեսումներ են արվում ճշմարտությունը պարզելու համար։Նշենք՝ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել էր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։Ռուբեն Մելիքյանի խոսքով` իհարկե վտանգ կա, որ քննության ընթացքում կարող են օբյեկտիվ իրականությունից շեղվող քայլեր արվել։Որպես Սահակյանի պաշտպան` Մելիքյանը շեշտեց, որ մնում են իրենց կարծիքին` վնասը հասցվել է իրավաչափության պայմաններում, այսինքն` ինքնապաշտպանության նկատառումներով։«Մենք կտրականապես դեմ ենք խուլիգանության հանցակազմին, որովհետև Մհեր Սահակյանը խուլիգանություն չի արել։ Ավելի քան դեմ ենք ծանրացնող հանգամանքներին, այս դեպքում` առարկա օգտագործելու վարկածին»,– նշեց Մելիքյանը։Ավելի վաղ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Նրա խոսքով` այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։Աշխատանքից ուշացել էի, վազել եմ միջանցքով, այդ կադրերն են օգտագործել. Մհեր ՍահակյանՀՀ քննչական կոմիտեն մարտի 31-ին հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451437_89:0:1512:1067_1920x0_80_0_0_287b4d9ce5c468f6f8ec92ae491fb33b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, մհեր սահակյան
պատգամավոր, մհեր սահակյան
Ազգային ժողովում առերեսումներ են արվել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև
17:03 06.04.2023 (Թարմացված է: 17:07 06.04.2023) Պաշտպանը հույս ունի, որ մասնագիտական արժանապատվությունը կգերիշխի մնացած ամեն ինչին։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Խորհրդարանում այսօր քննչական գործողություններ են կատարվել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, որոնք մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Լրագրողների հետ զրույցում
Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց` առերեսումներ անցկացնելու հարցում որևէ տարօրինակ բան չկա, սովորաբար առերեսումներ են արվում ճշմարտությունը պարզելու համար։
Նշենք՝ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել էր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար։
Ռուբեն Մելիքյանի խոսքով` իհարկե վտանգ կա, որ քննության ընթացքում կարող են օբյեկտիվ իրականությունից շեղվող քայլեր արվել։
«Բոլորս գիտենք, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ քաղաքական իշխանության վերահսկողության տակ են։ Բայց ես հույս ունեմ, որ իրավապահ մարմիններում, ի տարբերություն քաղաքական դաշտի, աշխատում են մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական արժանապատվություն, և հույս ունեմ, որ այդ մասնագիտական արժանապատվությունը կգերիշխի, կգերակայի մնացած ամեն ինչին»,– նշեց Ռուբեն Մելիքյանը։
Որպես Սահակյանի պաշտպան` Մելիքյանը շեշտեց, որ մնում են իրենց կարծիքին` վնասը հասցվել է իրավաչափության պայմաններում, այսինքն` ինքնապաշտպանության նկատառումներով։
«Մենք կտրականապես դեմ ենք խուլիգանության հանցակազմին, որովհետև Մհեր Սահակյանը խուլիգանություն չի արել։ Ավելի քան դեմ ենք ծանրացնող հանգամանքներին, այս դեպքում` առարկա օգտագործելու վարկածին»,– նշեց Մելիքյանը։
Ավելի վաղ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ
ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Նրա խոսքով` այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։
ՀՀ քննչական կոմիտեն մարտի 31-ին հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով
տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։