https://arm.sputniknews.ru/20230406/avag-qnnichy-200-hazar-dram-e-hapshtakel-tuzhvoghic-57794234.html
Ավագ քննիչը 200 հազար դրամ է հափշտակել տուժողից
Ավագ քննիչը 200 հազար դրամ է հափշտակել տուժողից
Sputnik Արմենիա
Նախկին քննիչն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունք տվել։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T15:56+0400
2023-04-06T15:56+0400
2023-04-06T15:57+0400
քննիչ
հակակոռուպցիոն կոմիտե
հափշտակում
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794610_0:85:1600:985_1920x0_80_0_0_cf3da9ea787f833b64adacc7cc3176d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ավագ քննիչը խաբեությամբ տուժողից 204 հազար դրամ է պահանջել ու հափշտակել` նախաքննության օրինական ընթացք խոստանալով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` Ս. Հ.-ն օգտագործել է ծառայողական լիազորություններն գումար հափշտակել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի պաշտոնը զբաղեցնելիս։Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը քննիչը հափշտակել է:Այսպիսով, Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Կոմիտեից տեղեկացնում են, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794610_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a61f09456591729b6cae5d7f475ad321.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քննիչ, հակակոռուպցիոն կոմիտե, հափշտակում
քննիչ, հակակոռուպցիոն կոմիտե, հափշտակում
Ավագ քննիչը 200 հազար դրամ է հափշտակել տուժողից
15:56 06.04.2023 (Թարմացված է: 15:57 06.04.2023) Նախկին քննիչն իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունք տվել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ավագ քննիչը խաբեությամբ տուժողից 204 հազար դրամ է պահանջել ու հափշտակել` նախաքննության օրինական ընթացք խոստանալով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Ս. Հ.-ն օգտագործել է ծառայողական լիազորություններն գումար հափշտակել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչի պաշտոնը զբաղեցնելիս։
«Պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իր աշխատասենյակում տվյալ վարույթով տուժող Մ. Բ.-ից շահադիտական նպատակով իբրև իրեղեն ապացույց պահանջել և ստացել է 204.000 ՀՀ դրամ՝ Մ. Բ.-ին կեղծ հավաստիացումներ տալով, թե իբր հիշյալ գումարն անհրաժեշտ է նախաքննության արդյունավետության և քրեական վարույթի օրինական ընթացքն ապահովվելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը քննիչը հափշտակել է:
Այսպիսով, Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):
Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Կոմիտեից տեղեկացնում են, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: