https://arm.sputniknews.ru/20230405/tujl-chtal-vor-ceghaspanutjuny-krknvi-litvaci-patgamavvornern-ajcelel-en-tsitsernakaberd-57717453.html
Թույլ չտալ, որ ցեղասպանությունը կրկնվի. լիտվացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Թույլ չտալ, որ ցեղասպանությունը կրկնվի. լիտվացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T14:20+0400
2023-04-05T14:20+0400
2023-04-05T14:20+0400
հայոց ցեղասպանություն
ծիծեռնակաբերդ
աժ (ազգային ժողով)
լիտվա
պատվիրակություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57716428_0:84:800:534_1920x0_80_0_0_f2cc0b5de68d787088a58f45d2e605b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Պետք է թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ 1915 թվականին։ Այս մասին ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշևիչիուտեն, որն իր գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:Լիտվայի խորհրդարանականներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, նշել է.«Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլևս չեն կրկնվի»,–ասել է նա։Հավելենք, որ Լիտվայի պատվիրակությանն ուղեկցել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը և Գայանե Եղիազարյանը։
ծիծեռնակաբերդ
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57716428_88:0:800:534_1920x0_80_0_0_14bdd529db429cb92cf528825c4bfa5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, աժ (ազգային ժողով), լիտվա, պատվիրակություն, հայաստան
հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, աժ (ազգային ժողով), լիտվա, պատվիրակություն, հայաստան
Թույլ չտալ, որ ցեղասպանությունը կրկնվի. լիտվացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Պետք է թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ 1915 թվականին։ Այս մասին ասել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության ղեկավար Ռիմանտե Շալաշևիչիուտեն, որն իր գլխավորած պատվիրակության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ մամուլի ծառայությունը։
«Այսօր ծանոթացանք փաստերի հետ, որոնք մեզ հայտնի չեն եղել: Լիտվայի ժողովուրդն էլ է անցել դժվարությունների միջով, բայց մեր պատմությունն այդքան ողբերգական չէ: Պետք է ապրել խաղաղ, միշտ հիշել անցյալը, դրանից անել հետևություններ և թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ»,–ասել է Ռիմանտե Շալաշևիչիուտեն:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Լիտվայի խորհրդարանականներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության անդամ, Լիտվայի Հանրապետության Սեյմի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիտաուտաս Ռասկեւիչյուսը, ծանոթանալով վավերագրերին, նշել է.
«Կարծում եմ` մարդկությունը պետք է ուշադիր լինի անցյալում տեղի ունեցած դաժանությունների` հատկապես Հայոց ցեղասպանության հանդեպ: Ուզում եմ համոզված լինել, որ այսպիսի դաժանություններ այլևս չեն կրկնվի»,–ասել է նա։
Հավելենք, որ Լիտվայի պատվիրակությանն ուղեկցել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը և Գայանե Եղիազարյանը։