00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա հեղափոխության» մեկնարկի 5 տարին. Ջին Շարփի մեթոդներն աշխատեցին նաև Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիաներ «թավշյա հեղափոխության» օրերին
Բողոքի ակցիաներ «թավշյա հեղափոխության» օրերին - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Բողոքի ակցիաներ «թավշյա հեղափոխության» օրերին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է ոչ բռնի հեղափոխությունների տեխնոլոգիաներին։
2018 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի քանի համախոհների ուղեկցությամբ Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց իր քայլարշավը դեպի Երևան։ Նա շատ հստակ ձևակերպեց նախաձեռնության սկզբունքները. «Մենք մերժում ենք ոչ միայն բռնությունը, այլև հակաբռնությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն ինքներս մեր նախաձեռնությամբ բռնություն չենք գործադրելու, այլև մեր նկատմամբ կիրառված հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու, այլ պատասխանելու ենք քաղաքացիական անհնազանդության պասիվ ձևերով»:
Այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում էլ է փորձ արվելու առանց բռնության փոխել իշխանությունը, ինչպես դա արդեն արվել էր Սերբիայում, Ուկրաինայում և Վրաստանում։
Թավշյա հեղափոխության մեկնարկի 5 տարին. Ջին Շարփի մեթոդներն աշխատեցին նաև Հայաստանում
Մինչև հիմա շարունակվում են թեժ վեճերը, թե ինչու, ասենք, Ղազախստանում անցած տարի ոչինչ չստացվեց, իսկ մեզ մոտ հինգ տարի առաջ ստացվեց։ Իհարկե, կարելի է շատ պարզ բացատրություն գտնել՝ Ղազախստանի ղեկավարությունը հրահանգեց զենք կիրառել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվեց ավելի քան 200 մարդ։ Վերլուծաբանները նաև բազմաթիվ այլ պատճառներ են նշում, բայց թույլ տվեք անդրադառնալ ոչ բռնի հեղափոխությունների տեխնոլոգիաներին ընդհանրապես։
Ոմանք համոզված են, որ այդ տեխնոլոգիաները մշակվել են աշխարհի խոշորագույն վերլուծական կենտրոններում, որտեղ աշխատում են հարյուրավոր առաջատար մասնագետներ։ Չեք հավատա, բայց գունավոր հեղափոխությունների իրականացման 198-կետանոց ձեռնարկը մշակել է ընդամենը մեկ մարդ՝ ամերիկացի սոցիոլոգ Ջին Շարփը, որն աշխատում էր իր ստեղծած Ալբերտ Էյնշտեյն ինստիտուտում։
Ինչո՞ւ հենց Ալբերտ Էյնշտեյնի անունով։ Սա էլ հետաքրքիր պատմություն է։ Ոչ բռնի գործողությունների ջատագով Ջին Շարփը 50-ականների առաջին կեսին հրաժարվեց մասնակցել Կորեական պատերազմին և դատապարտվեց ազատազրկման։ Բանտում 25-ամյա երիտասարդը նամակագրական կապ հաստատեց Ալբերտ Էյնշտեյնի հետ, որը խոստացավ ներածական գրել ոչ բռնի շարժումներին նվիրված գրքի համար, որի վրա բանտում աշխատում էր Շարփը։ Բայց գիրքը դեռ պատրաստ չէր, երբ Ալբերտ Էյնշտեյնը մահացավ։ Եվ Շարփը որոշեց նրա անունով կոչել Բոստոնում իր հիմնած ինստիտուտը։
«Ինստիտուտ» ասելով ,հավանաբար, պատկերացնում եք առնվազն մեր «Մերգելյանը», այնինչ, Էյնշտեյնի ինստիտուտը տեղավորվում էր Շարփի սեփական տան մի քանի սենյակներում։ Լավագույն ժամանակներում այնտեղ աշխատում էր 10-12 մարդ, իսկ 2018-ին, երբ Ջին Շարփը մահացավ, մնացել էր ընդամենը երկու աշխատակից։ Ահա էսպիսի պայմաններում ծնվեց այն ձեռնարկը, որը հիմք ծառայեց տարբեր տեսակի ոչ բռնի հեղափոխություններ իրականացնելու համար։ Ավելին, երբ Շարփին ասում էին, թե հենց ինքն է կազմակերպել վերջին տասնամյակների հեղափոխությունները, նա տխուր ժպիտով պատասխանում էր. «Ու դուք այդ բոլոր իրադարձությունները վերագրում եք ինձ, այն ծեր ու հիվանդ մարդուն, որը նույնիսկ ունակ չէ տեղաշարժվելու առանց որևէ մեկի օգնության»։
Այո′, Շարփը պարզապես մասնագետ էր, որը հիմնվելով Մահաթմա Գանդիի, Մարտին Լյութեր Քինգի, Լև Տոլստոյի ուսմունքների վրա, շատ հստակ ու պարզ լեզվով շարադրել էր այն սկզբունքներն ու եղանակները, որոնց օգնությամբ հնարավոր է տապալել տվյալ երկրի կառավարությունը։
Գլխավոր դրույթը սա էր՝ Ռեմբոյի գործելաոճը հաջողությամբ չի պսակվի այն պարզ պատճառով, որ եթե ընդդիմությունն ընտրում է ուժային ճանապարհը, պիտի գիտակցի, որ այդ դեպքում գործող ռեժիմը միշտ առավելություն է ունենալու։ Դրա համար էլ ակտիվիստները պիտի գտնեն վարչակազմի ամենաթույլ կետերը և անընդհատ հարվածելով այդ կետերին, փորձեն շահել քաղաքացիների սիրտը։
Կոնկրետ Հայաստանում հինգ տարի առաջ երկու նման թույլ կետ էր ընտրվել։ Առաջին։ «Ժողովուրդ, ձեզ խաբել են։ Տեսեք, թե ով է Հայաստանի վարչապետը՝ հենց այն մարդը, որը խոստացել էր երբեք չհավակնել վարչապետի պաշտոնին»։ Եվ երկրորդ։ Այս իշխանավորները ոտքից գլուխ կոռումպացված են։ Եթե որևէ մեկը դրանում կասկածում է, թող պարզապես գնա Մոնումենտ»։ Իհարկե, Շարփի ձեռնարկում ոչ բռնի պայքարի բազմաթիվ այլ ձևեր էին նշված, որոնցից շատերը մեծ հաջողությամբ կիրառվեցին Հայաստանում։ Փորձագետները փաստում են նաև, որ միայն Սերբիայում, ըստ արևմտյան աղբյուրների, դրսից ստացված փողերով գնվել էր մեծ քանակությամբ ներկ, որով ակտիվիստները պատերին հակակառավարական կարգախոսներ էին գրում, ինչպես նաև հազարավոր թռուցիկներ և դրոշակներ, կարելի է ենթադրել, որ Հայաստանն էլ այդ առումով բացառություն չի եղել։
Եվ այնուամենայնիվ, Ջիմի Շարփին իրավամբ անվանում են գունավոր հեղափոխությունների հայր, և մի անգամ նույնիսկ ներկայացրել էին խաղաղության Նոբելյան մրցանակի։ Բոլոր դեպքերում, համաձայնեք՝ կարելի է անվերջ վիճել, թե ինչ տվեցին նրա մշակած ձեռնարկի հիման վրա իրականացրած հեղափոխությունները։ Բայց դա նշանակում է՝ գնահատական տալ մեր իրականությանը։ Իսկ գնահատական հնչեցնելը վերջերս վտանգավոր է դարձել ոչ միայն խորհրդարանում, այլև Կասկադում։
Պրահա - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2023
«Թավշյա ապահարզան». ուղիղ 30 տարի առաջ Եվրոպայի կենտրոնում ստեղծվեց երկու նոր պետություն
Լրահոս
0