https://arm.sputniknews.ru/20230405/hh-n-u-rusastany-bakhvum-en-irenc-petakanutjany-sparnacvogh-martahraverneri-rd-despan-57728267.html
ՀՀ-ն ու Ռուսաստանը բախվում են իրենց պետականությանը սպառնացող մարտահրավերների. ՌԴ դեսպան
ՀՀ-ն ու Ռուսաստանը բախվում են իրենց պետականությանը սպառնացող մարտահրավերների. ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
Կոպիրկինը կարծում է, որ Ռուսաստանը դաշնակիցների հետ հարաբերություններում առաջնորդվում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման սկզբունքներով: 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T16:56+0400
2023-04-05T16:56+0400
2023-04-05T17:07+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
ֆաշիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57725511_0:56:1196:729_1920x0_80_0_0_e3cbae0e36fbd1846bc9f593563dfe8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն այսօր կանգնած են իրենց պետականությանը սպառնացող շատ լուրջ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերներին դիմագրավելուն պետք է օգնության հասնեն նախնիների փառավոր մարտական ավանդույթները: Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը մասնակցել է «Հիշողության այգի» ավանդական ակցիային։Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի սահմանապահ Փառքի ծառուղում Հայաստանի պաշտպանության նախարարության, քաղաքապետարանի, պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, վետերաններ 100 կեչի են տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների:Դիվանագետը հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններում պետք է գերակշռեն փոխըմբռնման և միմյանց նկատմամբ հարգանքի սկզբունքները: Նրա կարծիքով՝ կարևոր է պատրաստ լինել գործել այնպես, որ մեկ երկրի շահերը համադրվեն գործընկերների շահերի հետ։ Առանց դրա խաղաղ կայուն զարգացումն ուղղակի անհնար է։Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս եղբայրական երկրները մեծ նշանակություն են տալիս նացիզմի հերոսացման դեմ պայքարին: Այս չարիքի արմատները ժամանակին ամբողջությամբ չեն ոչնչացվել, ինչն էլ դարձել է այսօրվա անախորժությունների ու տառապանքների պատճառը։Խաղաղապահներն անում են ամեն ինչ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար. ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57725511_102:0:1165:797_1920x0_80_0_0_ea8f6eed37f8b944e9759564bb64913a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, ֆաշիզմ
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, ֆաշիզմ
ՀՀ-ն ու Ռուսաստանը բախվում են իրենց պետականությանը սպառնացող մարտահրավերների. ՌԴ դեսպան
16:56 05.04.2023 (Թարմացված է: 17:07 05.04.2023) Կոպիրկինը կարծում է, որ Ռուսաստանը դաշնակիցների հետ հարաբերություններում առաջնորդվում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման սկզբունքներով:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն այսօր կանգնած են իրենց պետականությանը սպառնացող շատ լուրջ մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերներին դիմագրավելուն պետք է օգնության հասնեն նախնիների փառավոր մարտական ավանդույթները: Լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը մասնակցել է «Հիշողության այգի» ավանդական ակցիային։
Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի սահմանապահ Փառքի ծառուղում Հայաստանի պաշտպանության նախարարության, քաղաքապետարանի, պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, վետերաններ 100 կեչի են տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների:
Դիվանագետը հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններում պետք է գերակշռեն փոխըմբռնման և միմյանց նկատմամբ հարգանքի սկզբունքները: Նրա կարծիքով՝ կարևոր է պատրաստ լինել գործել այնպես, որ մեկ երկրի շահերը համադրվեն գործընկերների շահերի հետ։ Առանց դրա խաղաղ կայուն զարգացումն ուղղակի անհնար է։
«Այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան կարևոր է պատմության դասերը յուրացնելը։ Մենք պարզապես պարտավոր ենք դա հաշվի առնել։ Իսկ նրանք, ովքեր անտեսում են դրանք, դատապարտված են սխալները կրկնելու... Այսօր առավել քան երբևէ արդիական է այն, ինչ մենք անում ենք։ Պետք է պահպանել հիշողությունը և թույլ չտալ աղավաղել պատմությունը։ Պատմության խեղաթյուրումն իր հետ բերում է ցավ, չարիք և պատերազմ։ Մենք հիմա դա շատ լավ տեսնում ենք»,–կարծում է Կոպիրկինը։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս եղբայրական երկրները մեծ նշանակություն են տալիս նացիզմի հերոսացման դեմ պայքարին: Այս չարիքի արմատները ժամանակին ամբողջությամբ չեն ոչնչացվել, ինչն էլ դարձել է այսօրվա անախորժությունների ու տառապանքների պատճառը։