https://arm.sputniknews.ru/20230405/ghrimum-trvats-medaly-gtav-ir-hervosin-isk-haj-veterani-yntaniqy-simfervopvoli-harazatnerin-57723744.html
Ղրիմում հայտնաբերված մեդալը գտավ իր հերոսին, իսկ հայ վետերանի ընտանիքը՝ հարազատներին
Ղրիմում հայտնաբերված մեդալը գտավ իր հերոսին, իսկ հայ վետերանի ընտանիքը՝ հարազատներին
Sputnik Արմենիա
«Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի՝ Ղրիմում ստացած առաջին պարգևն էր: 05.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-05T15:41+0400
2023-04-05T15:41+0400
2023-04-05T16:04+0400
ղրիմ
մեդալ
հայրենական մեծ պատերազմ
հայաստան և հապկ
գեորգի մուրադով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57707291_0:65:1600:966_1920x0_80_0_0_53fc9a6dfc72fc1961a3f08935ba4745.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը, որը նա ստացել էր Ղրիմում և որը տասնյակ տարիներ կորած էր համարվում, այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հանձնվեց նրա թոռանը՝ Խաչիկ Մարտոյանին:Մեդալն ու «Հայրենիք» որոնողական ասոցիացիայի նամակը վետերանի հարազատներին հանձնեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, որը Երևան է եկել Հայաստանում անցկացվող Ղրիմի օրերի շրջանակում։«Զարմանալի բան է, տարիներ են անցել, բայց մենք կրկին խոսում ենք Գևորգ Աբրահամյանի մասին՝ որպես հերոսի։ Մարդ, որը մեր բազմազգ ժողովրդի հետ ուս ուսի տված երկիրը ազատագրել է ֆաշիզմից, նացիզմից, որին, ցավոք, այսօր էլ ենք ստիպված առերեսվել»,- նշեց Ղրիմի փոխվարչապետը։Նա նաև կարևորեց Հայաստանի և Ղրիմի ժողովուրդներին միավորող հնագույն կապերը։ Միջնադարում Ղրիմի տարածքում մեծաթիվ հայկական համայնք է եղել, թերակղզին նույնիսկ ծովային Հայաստան են անվանել։ Մինչ օրս այնտեղ հայկական մշակութային հուշարձաններ են պահպանվել, 14-րդ, 17-րդ, 19-րդ դարերի եկեղեցիներ, որոնք միավորում են Ղրիմում ապրող հայերին։ Ուստի Մուրադովն ընդգծեց, որ պետք է խոսել ոչ միայն 20-րդ դարի էջերի, այլ մեր ժողովուրդների դարավոր կապի և միասնության մասին։Սիմֆերոպոլում վետերանի հարազատների որոնումներն իրականացվել են «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի և Ղրիմի որոնողական ջոկատների ասոցիացիայի մասնակցությամբ: Ի դեպ, այս որոնումների շնորհիվ պարզվել է, որ վետերանի թոռան եղբորորդին ապրում է Սիմֆերոպոլում, ու երբ նա իմացել է Երևանում ապրող հարազատների մասին, որոշել է անձամբ զանգել ու տեղեկացնել մեդալի մասին, ինչպես նաև ասել, որ իրենք հարազատներ են։Հայաստանում Գևորգ Աբրահամյանի հարազատների որոնումները ղեկավարել է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա այսօրվա միջոցառման ժամանակ նշեց, որ վերջին 13 տարիների ընթացքում սա արդեն չորրորդ կամ հինգերորդ դեպքն է, երբ մեդալը գտնում է իր հերոսին: Նրա խոսքով՝ Հայաստանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի 69 վետերաններ, որոնցից 9-ն այս տարի 100 տարեկան կդառնան։Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը նաև տեսակապով միացել էր Սիմֆերոպոլի հետ, և «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի գլխավոր խմբագիր Օլգա Լեոնովան հիշեցրեց, որ Ղրիմի ազատագրման հարձակողական գործողությունը տևել է 35 օր՝ 1944 թվականի ապրիլի 8-ից մայիսի 12-ը։ Թերակղզու ազատագրման համար մղած մարտերում աչքի են ընկել բազմաթիվ հայեր։ Իսկ «Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի` Ղրմիում ստացած առաջին պարգևն է եղել։
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/05/57707291_157:0:1581:1068_1920x0_80_0_0_0e3d1ccff484c608b544ab68091c5458.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, մեդալ, հայրենական մեծ պատերազմ, հայաստան և հապկ, գեորգի մուրադով
ղրիմ, մեդալ, հայրենական մեծ պատերազմ, հայաստան և հապկ, գեորգի մուրադով
Ղրիմում հայտնաբերված մեդալը գտավ իր հերոսին, իսկ հայ վետերանի ընտանիքը՝ հարազատներին
15:41 05.04.2023 (Թարմացված է: 16:04 05.04.2023) «Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի՝ Ղրիմում ստացած առաջին պարգևն էր:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Գևորգ Աբրահամյանի «Մարտական ծառայություն» մեդալը, որը նա ստացել էր Ղրիմում և որը տասնյակ տարիներ կորած էր համարվում, այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հանձնվեց նրա թոռանը՝ Խաչիկ Մարտոյանին:
Մեդալն ու «Հայրենիք» որոնողական ասոցիացիայի նամակը վետերանի հարազատներին հանձնեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, որը Երևան է եկել Հայաստանում անցկացվող Ղրիմի օրերի շրջանակում։
«Զարմանալի բան է, տարիներ են անցել, բայց մենք կրկին խոսում ենք Գևորգ Աբրահամյանի մասին՝ որպես հերոսի։ Մարդ, որը մեր բազմազգ ժողովրդի հետ ուս ուսի տված երկիրը ազատագրել է ֆաշիզմից, նացիզմից, որին, ցավոք, այսօր էլ ենք ստիպված առերեսվել»,- նշեց Ղրիմի փոխվարչապետը։
Նա նաև կարևորեց Հայաստանի և Ղրիմի ժողովուրդներին միավորող հնագույն կապերը։ Միջնադարում Ղրիմի տարածքում մեծաթիվ հայկական համայնք է եղել, թերակղզին նույնիսկ ծովային Հայաստան են անվանել։ Մինչ օրս այնտեղ հայկական մշակութային հուշարձաններ են պահպանվել, 14-րդ, 17-րդ, 19-րդ դարերի եկեղեցիներ, որոնք միավորում են Ղրիմում ապրող հայերին։ Ուստի Մուրադովն ընդգծեց, որ պետք է խոսել ոչ միայն 20-րդ դարի էջերի, այլ մեր ժողովուրդների դարավոր կապի և միասնության մասին։
Սիմֆերոպոլում վետերանի հարազատների որոնումներն իրականացվել են «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի և Ղրիմի որոնողական ջոկատների ասոցիացիայի մասնակցությամբ: Ի դեպ, այս որոնումների շնորհիվ պարզվել է, որ վետերանի թոռան եղբորորդին ապրում է Սիմֆերոպոլում, ու երբ նա իմացել է Երևանում ապրող հարազատների մասին, որոշել է անձամբ զանգել ու տեղեկացնել մեդալի մասին, ինչպես նաև ասել, որ իրենք հարազատներ են։
Հայաստանում Գևորգ Աբրահամյանի հարազատների որոնումները ղեկավարել է Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա այսօրվա միջոցառման ժամանակ նշեց, որ վերջին 13 տարիների ընթացքում սա արդեն չորրորդ կամ հինգերորդ դեպքն է, երբ մեդալը գտնում է իր հերոսին: Նրա խոսքով՝ Հայաստանում ապրում են Հայրենական մեծ պատերազմի 69 վետերաններ, որոնցից 9-ն այս տարի 100 տարեկան կդառնան։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնը նաև տեսակապով միացել էր Սիմֆերոպոլի հետ, և «ՌԻԱ Նովոստի Ղրիմ» նախագծի գլխավոր խմբագիր Օլգա Լեոնովան հիշեցրեց, որ Ղրիմի ազատագրման հարձակողական գործողությունը տևել է 35 օր՝ 1944 թվականի ապրիլի 8-ից մայիսի 12-ը։ Թերակղզու ազատագրման համար մղած մարտերում աչքի են ընկել բազմաթիվ հայեր։ Իսկ «Մարտական ծառայություն» մեդալը Գևորգ Աբրահամյանի` Ղրմիում ստացած
առաջին պարգևն է եղել։