00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դասալիքներ լինում են, բայց հայկական բանակը հազարավոր դասալիքներ չի կարող ունենալ. Զաքարյան

Գործող իշխանության գլխավոր խնդիրը եղել է բանակի դերը ստվերելը. Զաքարյան
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին շրջանում հայկական զինված ուժերի հասցեին հնչող սուր քննադատություններին։
Գործող իշխանության գլխավոր խնդիրը եղել է բանակի դերը ստվերելը, բանակի շարքերը բարոյալքելն ու նման տեմպերով զինված ուժերն այս վիճակին հասցնելը, և այդ պատճառով էլ իշխանության ներկայացուցիչների շրջանակը սկսվում և ավարտվում է դավաճանության ու պետությունը ներսից քանդելու գործընթացներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ մեր գյուղերի բնակիչներն են այս պահի դրությամբ կարողանում իրենց իրավունքներն իրացնել սեփական տարածքների նկատմամբ։ Անդրադառնալով նաև վարչապետի տիկնոջ պնդմանը, թե պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, Քոչարյանն ասել է, որ այդ թիվը գուցե մի քիչ ավել է, բայց պատահական չէ։ Ըստ նրա` դասալքության պատճառն այն է, որ մենք ոչ միայն չենք ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես պահեստազոր չենք ունեցել։
Քառօրյա պատերազմի չքաղած դասերն ու «դասալիքները»
«Իշխող քաղաքական ուժը 2018 թվականին ստանձնելով երկրի կառավարումը` իր ենթակայության տակ ուներ կազմակերպված, պրոֆեսիոնալ բանակ, սակայն պատերազմից հետո սրանք բանակը վերածեցին ֆիդայական ջոկատների, իսկ հիմա էլ հայտարարում են, թե եղել են դասալիքներ։ Իսկ նրանք նորմալ զորահավաք արե՞լ են, որ այժմ էլ խոսում են դասալիքների մասին։ Բարձրագույն հրամանատարական կազմի հասցեին հնչող վայրահաչումները, նրա հեղինակությանը, բարի համբավին, վարկին հարվածելու, նրա նկատմամաբ վստահության աստիճանն իջեցնելու, անցած մարտական ուղին զրոյացնելու նպատակով իրականացվեց կեղտոտ քարոզչություն, որը շարունակվում է մինչ օրս»,– ասաց Զաքարյանը։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի պնդմանը, թե գյուղացիներն են բանակի փոխարեն խնդիրներ լուծում իրենց տարածքներում, Զաքարյանը նշեց, որ վերադարձել ենք 1800–ական թվականներ։
«Հիմա ի՞նչ, գործ ունենք բանվորագյուղացիական պաշտպանության հե՞տ, այսինքն` մի գյուղը կարող է իրեն պաշտպանել, մյուսը ո՞չ։ Մենք վերադառնում ենք ղաչաղների բահով ու եղանով կռիվների՞ն»,– տարակուսեց մեր զրուցակիցը։
Զաքարյանի կարծիքով` որպեսզի ինչ–որ մեկը քննադատի մոբիլիզացիոն համակարգը, պետք է նախ պատկերացում ունենա դրա մասին։ Նա հիշեցրեց, որ այդ համակարգը գործել է և նույնիսկ 2018 թվականին կազմակերպված վերջին զորավարժանքներին տրվել է ամենաբարձր գնահատականը։ Ըստ նրա` եթե մոբիլիզացիոն զորամիավորումները նորմալ կերպով համալրվեին և ունենային նորմալ հրամանատարական կազմ, ապա խոսք չէր լինի դասալքության կամ ռազմական գործողություններին ոչ պատշաճ կերպով մասնակցելու մասին։
«Դասալիքներ կարող են լինել, սակայն հայկական բանակը հազարավոր դասալիքներ չի կարող ունենալ։ Մարդիկ գնացել են առաջնագիծ ու տեսել, որ սրանք ի զորու չէին պետությունը խաղաղ իրավիճակից ռազմական ռելսերի վրա տեղափոխել, չեն կարողացել անվտանգային հարցերն այնպես լուծել, որ ռազմական գործողություններին զուգահեռ հնարավոր լիներ նաև վերահսկել ամբողջ պաշտպանական միջավայրը։ Ամեն ինչ վերածել են քաոսի»,– ասաց նախկին փոխնախարարը։
Զաքարյանի պնդմամբ` գործող իշխանությունը երկիրը պաշտպանելու քաղաքական կամք չի ունեցել, մինչդեռ մեր զինված ուժերն ունեցել են անվտանգային ու պաշտպանական բազմաթիվ մեխանիզմներ, որոնք այպես էլ չեն կիրառվել, նույնիսկ չեն ցանկացել դրանք կիրառել։
Զինվորը դասալիք է, թե ոչ` գնահատական կարող է տալ միայն քննությունը. ՔՊ–ական պատգամավոր
Լրահոս
0